Հերպեսվիրուսային վարակ

Հասմիկ Պողոսյան
11.09.2026
Ընդհանուր տվյալներ
25 տարեկան աղջիկ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է 1–2 օր առաջ այրոցի և ծակծկոցի զգացումով, որից հետո առաջացել են խմբավորված բշտիկներ։ Անամնեզում՝ նախկինում նմանատիպ կրկնվող ցաներ։ Օրեր առաջ սթրեսի առկայություն։
Հիվանդի գանգատները
Շրթունքների շրջանում ցավոտ բշտիկների առաջացում, այրոց, ծակծկոց, քոր, ցավ։ Ընդհանուր թուլություն, գլխացավ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Խմբավորված վեզիկուլներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մակերեսային էրոզիաներ Կեղևներ Էքսկորիացիաներ
Ցանի տեղակայումը
Շրթունքներ և բերանի շուրջ
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր PCR՝ վեզիկուլի պարունակությունից (ամենազգայուն և նախընտրելի մեթոդ)։ Վիրուսային կուլտուրա (ավելի քիչ զգայուն, հատկապես ուշ փուլերում)։ Սերոլոգիա (HSV-1/HSV-2 IgG, անհրաժեշտության դեպքում IgM)՝ առաջնային և նախկին վարակի տարբերակման համար։
Դիֆերենցիալ ախտորոշում
Վարիցելա-զոստեր վիրուսային վարակ Իմպետիգո Աֆթոզ ստոմատիտ Բեհչետի հիվանդություն
Նախնական ախտորոշումը
Հերպես սիմպլեքս վիրուսային վարակ (HSV)
Վիտամինոթերապիա
Համակարգային հակավիրուսային թերապիա (ացիկլովիր, վալացիկլովիր կամ ֆամցիկլովիր)
Տեղային բուժումը
Ացիկլովիր 5% քսուք՝ օրական 5 անգամ, 4–5 օր (առավել արդյունավետ՝ առաջին 24–48 ժամում)։ Հակասեպտիկ մշակում՝ էրոզիաների երկրորդային վարակման կանխարգելման համար։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top