Ընդհանուր տվյալներ
30 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մոտ 2–3 շաբաթ առաջ ունեցել է անպաշտպան սեռական հարաբերություն։ Մի քանի շաբաթ անց սկսել է նկատել հեշտոցից փոքր քանակությամբ արտադրություն և այրոց միզարձակման ժամանակ։ Նախկինում նման ախտանիշներ չի ունեցել։ Բազմակի սեռական զուգընկերների անամնեզ։
Հիվանդի գանգատները
Հեշտոցից սակավ, լորձաթարախային արտադրություն, միզարձակման ժամանակ այրոց, քոր հեշտոցի շրջանում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Մաշկային ցանը բացակայում է
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր NAAT/PCR (առաջնային ախտորոշիչ մեթոդ)՝ Chlamydia trachomatis-ի հայտնաբերում միզուկի քսուքից կամ առաջին բաժնի մեզից։ Քսուքի միկրոսկոպիա՝ նեյտրոֆիլների քանակի ավելացում, սակայն գոնոկոկներ չեն հայտնաբերվում։ Անհրաժեշտության դեպքում՝ բջջային կուլտուրա (հազվադեպ)։ Լրացուցիչ հետազոտություններ Սքրինինգ՝ Գոնոռեա (Neisseria gonorrhoeae) Սիֆիլիս ՄԻԱՎ Հեպատիտ B և C (ըստ ցուցումների)
Դիֆերենցիալ ախտորոշում
Գոնոռեա Ոչ գոնոկոկային ուրետրիտ (Mycoplasma genitalium) Տրիխոմոնիազ Սեռական հերպես Բակտերիալ ցիստիտ
Նախնական ախտորոշումը
Ուրոգենիտալ խլամիդիոզ
Վիտամինոթերապիա
Դոքսիցիկլին (առաջին ընտրություն), ազիթրոմիցինով՝ ըստ ցուցումների։ Վերջին 60 օրվա սեռական զուգընկերների հետազոտությունն ու բուժումը, ինչպես նաև ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի և գոնոռեայի սկրինինգ
Տեղային բուժումը
Արտաքին սեռական օրգանների հիգիենա