Ընդհանուր տվյալներ
28 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մոտ 3–4 շաբաթ առաջ եղել է անպաշտպան սեռական հարաբերություն։ Դրանից 2–6 շաբաթ անց առաջացել է մեկ խոց սեռական օրգանների շրջանում, որն աստիճանաբար մեծացել է։ Խոցը ցավոտ չէ, արտադրություն գրեթե չկա։ Վերջին օրերին նկատել է աճուկային ավշահանգույցների մեծացում։
Հիվանդի գանգատները
Սեռական օրգանների շրջանում մեկ խոցի առաջացում, անցավ է։ Աճուկային ավշահանգույցների մեծացում։ Ընդհանուր վիճակը պահպանված
Առաջնային ձևաբանական տարրեր
Պապուլա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Խոց
Ցանի տեղակայումը
Սեռական օրգանների շրջանում
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մուգ դաշտի մանրադիտակ Խոցի արտադրության մեջ հայտնաբերվում են շարժուն Treponema pallidum-ներ։ ՊՇՌ Խոցի նյութից՝ Treponema pallidum ԴՆԹ-ի հայտնաբերում։ Սերոլոգիական հետազոտություններ Ոչ տրեպոնեմային թեստեր՝ Տրեպոնեմային թեստեր՝ TPHA։ Իմունոհիստոքիմիայով կամ արծաթային ներկմամբ կարող են հայտնաբերվել տրեպոնեմաներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Փափուկ շանկր (Chancroid) Սեռական հերպես Տրավմատիկ խոց Սեռական օրգանների սկվամոզ բջջային կարցինոմա
Նախնական ախտորոշումը
Առաջնային սիֆիլիս, կարծր շանկրով և երկկողմանի ոչ ցավոտ աճուկային լիմֆադենիտով
Վիտամինոթերապիա
սեռական զուգընկերների հետազոտություն և բուժում, ախտանշանային բուժում
Տեղային բուժումը
Խոցի հիգիենիկ մշակում ֆիզիոլոգիական լուծույթով։ Երկրորդային բակտերիալ վարակի դեպքում՝ տեղային հակասեպտիկներ