Ընդհանուր տվյալներ
45 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մաշկի թուլացումը հայտնվել է նախորդած բորբոքային դերմատոզից հետո։
Հիվանդի գանգատները
Մաշկի արտահայտված թուլություն և կախվածություն, կնճռոտ տեսք, վաղաժամ ծերացման տպավորություն։ Երբեմն՝ մաշկի առաձգականության կորստի պատճառով կոսմետիկ անհանգստություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Դեմք Պարանոց Կրծքավանդակ Որովայն Վերին և ստորին վերջույթներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հյուսվածաբանություն Դերմայում էլաստիկ թելերի քանակի զգալի նվազում կամ մասնատում։ Լրացուցիչ հետազոտություններ Գենետիկական հետազոտություն՝ ժառանգական ձևերի դեպքում։ Կրծքավանդակի ՀՏ կամ սպիրոմետրիա՝ թոքային էմֆիզեմայի գնահատման համար։ Էխոկարդիոգրաֆիա՝ սրտանոթային ախտահարումների գնահատման համար։ Որովայնի ՈՒՁՀ կամ ՀՏ՝ ճողվածքների կամ ներքին օրգանների ախտահարումների գնահատման նպատակով։
Դիֆերենցիալ ախտորոշում
Էլերս-Դանլոսի համախտանիշ Մարֆանի համախտանիշ Թառամված մաշկ տարիքային փոփոխությունների հետևանքով Ատրոֆիկ սպիներ
Նախնական ախտորոշումը
Թառամ մաշկ (Cutis laxa)
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Էմոլիենտներ։ Արևապաշտպան միջոցներ (SPF ≥30–50)։ Անհրաժեշտության դեպքում՝ պլաստիկ-վերականգնողական վիրահատություն՝ արտահայտված կախված մաշկի շտկման համար։
