Ընդհանուր տվյալներ
48 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Գոյացությունները հայտնվել են մի քանի ամիս կամ տարի առաջ և աստիճանաբար շատացել են։ Անամնեզում՝ հիպերխոլեստերինեմիա, շաքարային դիաբետ, ճարպակալում ,ընտանեկան հիպերլիպոպրոտեինեմիա։ Ընտանեկան անամնեզը ծանրաբեռնված է վաղ սրտանոթային հիվանդություններով ։
Հիվանդի գանգատները
Մաշկի վրա դեղնավուն գոյացությունների առաջացում, որոնք աստիճանաբար ավելացել են չափերով և քանակով։ Կոսմետիկ անհանգստություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Դեղնավուն պապուլաներ Հանգույցներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Վնասվելու դեպքում՝ Էքսկորիացիաներ Կեղևներ
Ցանի տեղակայումը
Կոպեր
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր Լիպիդային սպեկտր՝ Ընդհանուր խոլեստերին՝ ↑ LDL՝ ↑ Տրիգլիցերիդներ՝ ↑ HDL՝ հաճախ ↓ Արյան գլյուկոզա և HbA1c Լյարդի և վահանաձև գեղձի ֆունկցիայի գնահատում (երկրորդային դիսլիպիդեմիան բացառելու նպատակով) Հյուսվածաբանություն Փրփրաբջիջներ դերմայում, Վերնամաշկում աննշան հիպերկերատոզ Լրացուցիչ Ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի կասկածի դեպքում՝ գենետիկական հետազոտություն Սրտանոթային ռիսկի գնահատում
Դիֆերենցիալ ախտորոշում
Սիրինգոմա Սեբացեոզ հիպերպլազիա Նևուս սեբացեուս
Նախնական ախտորոշումը
Մաշկի քսանտոմատոզ
Վիտամինոթերապիա
• Պահպանել դիետա (լիպիդների ցածր քանակություն) • Հակաաթերոսկլերոտիկ դեղորայք (ստատիններ)
Տեղային բուժումը
Փոքր կոսմետիկ ախտահարումների դեպքում՝ CO₂ լազերային հեռացում Էլեկտրոկոագուլյացիա Կրիոդեստրուկցիա Վիրահատական հեռացում՝ խոշոր կամ ջլային քսանտոմաների դեպքում
