Ընդհանուր տվյալներ
20 տարեկան տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է 2–4 շաբաթ առաջ՝ գլխամաշկի սահմանափակ թեփոտվող օջախի առաջացմամբ։ Աստիճանաբար օջախը մեծացել է, մազերը դարձել են փխրուն և կոտրվել։ Հնարավոր է շփում տնային կենդանիների (հատկապես կատու, շուն)։ Նախկինում նման ախտահարումներ չի ունեցել։
Հիվանդի գանգատները
Գլխամաշկի թեփոտվող օջախ(ներ), մազաթափություն ախտահարված հատվածում, երբեմն՝ քոր, հազվադեպ՝ ցավոտություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բծեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մոխրասպիտակ թեփեր: Կեղևներ: Էքսկորիացիաներ՝ քորի հետևանքով
Ցանի տեղակայումը
Գլխամաշկ : Հաճախ՝ ծոծրակային և գագաթային շրջաններ: Երբեմն՝ հոնքեր և թարթիչներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Մազեր Օջախային ոչ սպիական ալոպեցիա Կոտրված մազեր Մազերի փխրունություն Եղունգներ Սովորաբար չեն ախտահարվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Գլխամաշկի թեփի և մազերի KOH միկրոսկոպիա՝ սնկային հիֆերի և/կամ սպորների հայտնաբերում։ Սնկաբանական ցանքս՝ հարուցչի նույնականացման համար)։ Գործիքային Վուդի լամպ.։ Դերմատոսոպիա՝ սև կետեր, կոտրված մազեր,
Դիֆերենցիալ ախտորոշում
Օջախային ալոպեցիա (Alopecia areata) Սեբորեային դերմատիտ Պսորիազ Տրիխոտիլոմանիա
Նախնական ախտորոշումը
Գլխամաշկի դերմատոֆիտիա (Tinea capitis), ոչ սպիական օջախային ալոպեցիայով։
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Հակասնկային քսուքներ։
