Ընդհանուր տվյալներ
15 տարեկան տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մաշկի չորությունն ու թեփոտումն առկա են վաղ մանկությունից (մոտ 1–3 տարեկանից)։ Ձմռանը ախտանիշները վատանում են, ամռանը՝ մասամբ թեթևանում։ Ընտանեկան անամնեզում հայրը մանկուց ունեցել է նմանատիպ չոր մաշկ։ Ատոպիկ դերմատիտ մանկական տարիքում, պարբերաբար ալերգիկ ռինիտ։ Նախկինում ստացել է միայն խոնավեցնող միջոցներ՝ մասնակի արդյունավետությամբ։
Հիվանդի գանգատները
Մաշկի արտահայտված չորություն, թեփոտում հատկապես սրունքների, ազդրերի և նախաբազուկների շրջանում: Մաշկի ձգվածության զգացում լոգանքից հետո։
Առաջնային ձևաբանական տարրեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մանր, բազմանկյուն, սպիտակավուն կամ մոխրագուն թեփեր: Երբեմն՝ մակերեսային ճաքեր:
Ցանի տեղակայումը
Սրունքների առաջային մակերեսներ, ազդրերի արտաքին մակերեսներ, նախաբազուկների տարածիչ մակերեսներ, մեջք, որովայն
Եղունգների և մազերի ախտահարումը
Սովորաբար բացակայում է։ Երբեմն դիտվում է մազերի թեթև չորություն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր * Սովորաբար փոփոխություններ չեն հայտնաբերվում։ * Ատոպիայի դեպքում հնարավոր է ընդհանուր IgE-ի բարձրացում։ Հյուսվածաբանություն * Կոմպակտ օրթոհիպերկերատոզ * Գրանուլյար շերտի բարակում կամ բացակայություն * Ականտոզ՝ թույլ արտահայտված * Բորբոքային ինֆիլտրատ՝ բացակայում է կամ նվազագույն։ Դերմատոսկոպիա * Տարածուն սպիտակավուն թեփոտում * Մաշկային գծագրի արտահայտվածություն * Անոթային փոփոխություններ չեն դիտվում։ Լրացուցիչ -FLG (filaggrin) գենի մուտացիայի գենետիկական հետազոտություն՝ անհրաժեշտության դեպքում
Դիֆերենցիալ ախտորոշում
X-կապակցված իխթիոզ Լամելյար իխթիոզ Էպիդերմոլիտիկ իխթիոզ Ատոպիկ դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Հասարակ իխթիոզ (Ichthyosis vulgaris)
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Էմոլիենտներ (յուրաքանչյուր լոգանքից հետո և օրական 2–4 անգամ) * Միզանյութ (urea) 5–10%, անհրաժեշտության դեպքում՝ մինչև 20%