Ընդհանուր տվյալներ
Անուն, ազգանուն՝ Ա. Ս. Սեռ՝ արական Տարիք՝ 27 տարեկան Բնակության վայր՝ Երևան Մասնագիտություն՝ զինծառայող
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ մոտ 3 շաբաթ առաջ սկսել է զգալ ուժեղ քոր, որը հատկապես ուժեղանում է գիշերային ժամերին։ Մի քանի օր անց նմանատիպ գանգատներ են առաջացել նաև ընտանիքի անդամների մոտ։ Անձնական հիգիենան բավարար է։ Քրոնիկական հիվանդություններ և ալերգիկ անամնեզ չի նշում։
Հիվանդի գանգատները
Ուժեղ քոր (հատկապես գիշերը) Մաշկի վրա մանր ցան Քերծվածքներ Քնի խանգարում
Առաջնային ձևաբանական տարրեր
Պապուլներ Վեզիկուլներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էքսկորիացիաներ Արյունային կեղևներ
Ցանի տեղակայումը
Ձեռքերի միջմատնային ծալքեր Դաստակներ Անութային շրջան Որովայն Գոտկատեղ Սեռական օրգանների շրջան Ազդրերի ներքին մակերես
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի քերուկի մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվել են Sarcoptes scabiei տիզը, ձվերը և արտաթորանքային մասնիկները։ Արյան ընդհանուր քննություն՝ առանց էական շեղումների։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ Կոնտակտային դերմատիտ Պրուրիգո Միջատների խայթոցներ Դեղորայքային ալերգիկ ցան
Նախնական ախտորոշումը
Քոս։
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Benzyl benzoate 20% էմուլսիա Քսել ամբողջ մարմնին երեկոյան 2 օր անընդմեջ Անհրաժեշտության դեպքում բուժումը կրկնել 7 օր անց
