Գոնորեա (Gonorrhoea), սուր չբարդացած ուրետրիտ

Մարիամ Բարսեղյան
09.09.2026
Ընդհանուր տվյալներ
Անուն, ազգանուն՝ Ս. Ա. Սեռ՝ արական Տարիք՝ 24 տարեկան Բնակության վայր՝ Երևան Մասնագիտություն՝ ուսանող
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ 6 օր առաջ ունեցել է անպաշտպան պատահական սեռական հարաբերություն։ Դրանից 3–4 օր հետո առաջացել են միզարձակման ժամանակ այրոց, ցավ և միզուկից թարախային արտադրություն։ Նախկինում սեռավարակ չի ունեցել։ Ալերգիկ անամնեզը բացասական է։
Հիվանդի գանգատները
Միզարձակման ժամանակ ցավ և այրոց Միզուկից դեղնականաչ թարախային արտադրություն Հաճախամիզություն Անհարմարություն միզուկի շրջանում
Առաջնային ձևաբանական տարրեր
իզուկի լորձաթաղանթի հիպերեմիա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Չկան
Ցանի տեղակայումը
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր քննություն՝ առանց էական շեղումների։ Մեզի ընդհանուր քննություն՝ լեյկոցիտուրիա։ Միզուկից քսուք՝ բազմաթիվ նեյտրոֆիլներ և ներբջջային գրամ-բացասական դիպլոկոկներ։ NAAT/PCR՝ Neisseria gonorrhoeae՝ դրական։ Քլամիդիայի PCR՝ հետազոտման ենթակա։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ոչ գոնոկոկային ուրետրիտ (Chlamydia trachomatis) Տրիխոմոնիազ Ուրետրիտ՝ Mycoplasma genitalium Բակտերիալ ցիստիտ
Նախնական ախտորոշումը
Սուր գոնոկոկային ուրետրիտ
Վիտամինոթերապիա
Ceftriaxone 500 մգ Միջմկանային Մեկ անգամ
Տեղային բուժումը
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top