Հոպֆի գորտնուկային ակրոկերատոզ

Arshaluys Vardanyan
08.09.2026
Ընդհանուր տվյալներ
Հիվանդը 24 տարեկան կին է, դիմել է մաշկաբանի՝ ձեռքերի և ոտնաթաթերի վրա բազմաթիվ կոշտ, գորտնուկանման գոյացությունների պատճառով։ Ընդհանուր վիճակը բավարար է։ Մաշկի այլ հատվածներում արտահայտված համակարգային ախտանշաններ չեն հայտնաբերվում։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ առաջին մաշկային փոփոխությունները նկատել է մոտ 10–12 տարեկանում՝ ձեռքերի թիկնային մակերեսին։ Տարիքի հետ գոյացությունների քանակը աստիճանաբար ավելացել է և տարածվել ձեռքերի ու ոտնաթաթերի վրա։ Հիվանդության ընթացքը քրոնիկ է, դանդաղ պրոգրեսիվ։ Նմանատիպ փոփոխություններ ունեցել է նաև մայրը, ինչը վկայում է ժառանգական բնույթի մասին։ Նախկինում կիրառված տեղային կերատոլիտիկ միջոցները տվել են միայն ժամանակավոր բարելավում։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է ձեռքերի և ոտնաթաթերի վրա բազմաթիվ կոշտ, անհարթ մակերեսով գոյացություններից, մաշկի կոպտացումից և կոսմետիկ անհարմարությունից։ Որոշ գոյացություններ ոտնաթաթերի շրջանում քայլելիս առաջացնում են թեթև ցավ և ճնշման զգացում։ Քոր և այրոց հիմնականում չի նշում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Պապուլա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հիպերկերատոզ
Ցանի տեղակայումը
Ցանը առավել բնորոշ է ձեռքերի թիկնային մակերեսին, մատների թիկնային հատվածներին և ոտնաթաթերի թիկնային մակերեսին։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգները և մազերը ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիկ հետազոտությամբ դիտվում են հիպերկերատոտիկ, գորտնուկանման կառուցվածքներ։ Հյուսվածաբանական քննությամբ բնորոշ են ակնտոզը, հիպերկերատոզը, պապիլոմատոզը և դիսկերատոտիկ փոփոխությունները։ Հիվանդությունը կապված է ATP2A2 գենի մուտացիաների հետ և համարվում է աուտոսոմ-դոմինանտ ժառանգական դերմատոզ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Տարբերակիչ ախտորոշումը պետք է իրականացնել սովորական վիրուսային գորտնուկների, ակրոկորդոնների, Դարիեի հիվանդության, էպիդերմոդիսպլազիայի և այլ ժառանգական կերատոդերմիաների հետ։
Նախնական ախտորոշումը
Հոպֆի գորտնուկային ակրոկերատոզ
Վիտամինոթերապիա
Բուժման նպատակն է նվազեցնել հիպերկերատոզը, հարթեցնել պապուլաները և բարելավել մաշկի արտաքին տեսքը։ Խորհուրդ է տրվում խուսափել մաշկի մշտական տրավմատիզացիայից և օգտագործել խոնավեցնող միջոցներ։
Տեղային բուժումը
Կիրառվում են կերատոլիտիկ միջոցներ՝ սալիցիլաթթու, միզանյութ 10–30% և կաթնաթթու պարունակող պատրաստուկներ։ Ավելի արտահայտված օջախների դեպքում կարող են կիրառվել տեղային ռետինոիդներ, օրինակ՝ տրետինոին կամ ադապալեն։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top