Փափուկ շանկր

Arshaluys Vardanyan
08.09.2026
Ընդհանուր տվյալներ
28 տարեկան տղամարդ, սեռական ակտիվ, դիմել է մաշկաբանի՝ սեռական օրգանների շրջանում առաջացած ցավոտ խոցերի պատճառով։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ հիվանդությունը սկսվել է մոտ 7 օր առաջ՝ անպաշտպան սեռական հարաբերությունից 4–5 օր անց։ Սկզբում սեռական օրգանների շրջանում առաջացել են փոքր ցավոտ բշտիկներ, որոնք արագ վերածվել են խոցերի։ Հաջորդ օրերին խոցերի քանակն ավելացել է։ Հիվանդը մշտական զուգընկեր չունի։ Նախկինում նմանատիպ ախտահարումներ չի ունեցել։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է սեռական օրգանների շրջանում ուժեղ ցավից, հատկապես միզելու և սեռական հարաբերության ժամանակ, խոցերից արտադրության առկայությունից և աճուկային շրջանում ցավոտ ուռածությունից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բիծ, պապուլա , պուստուլա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Խոցեր պատված թարախային փառով
Ցանի տեղակայումը
Ախտահարումները տեղակայված են առնանդամի գլխիկի, նախամաշկի և սանձիկի շրջանում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չի հայտնաբերվում
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր հաստատման համար խոցի հատակից վերցված նյութում հնարավոր է հայտնաբերել Haemophilus ducreyi։
Դիֆերենցիալ ախտորոշում
Սեռական հերպես , առաջնային սիֆիլիս
Նախնական ախտորոշումը
Փափուկ շանկր
Վիտամինոթերապիա
Բուժման ընթացքում անհրաժեշտ է խուսափել սեռական հարաբերություններից մինչև խոցերի ամբողջական ապաքինումը և բուժման ավարտը։ Անհրաժեշտ է հետազոտել և բուժել սեռական զուգընկերներին, ինչպես նաև կատարել հետազոտություն այլ սեռավարակների, մասնավորապես սիֆիլիսի և ՄԻԱՎ-ի նկատմամբ։
Տեղային բուժումը
ազիտրոմիցին 1 գ per os՝ մեկ անգամ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top