Ընդհանուր տվյալներ
Հիվանդ՝ 19 տարեկան կին։ Դիմել է մաշկաբանի՝ ձեռքերի և ազդրերի շրջանում երկարատև մանր ցանի և մաշկի կոպտության կապակցությամբ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մաշկային փոփոխությունները նկատվել են դեռ մանկական տարիքում, վերջին տարիներին դարձել են ավելի արտահայտված։ Սրացում նկատվում է հատկապես աշուն-ձմեռ ժամանակահատվածում և մաշկի չորացման դեպքում։ Ընտանիքում մոր մոտ նույնպես առկա են նմանատիպ մաշկային փոփոխություններ։ Ընդհանուր առողջական վիճակը բավարար է, ուղեկցող ծանր հիվանդություններ չի նշում։
Հիվանդի գանգատները
Մաշկի կոպտություն և չորություն,մանր, «սագի մաշկի» նման ցան , Էսթետիկ անհանգստություն, երբեմն՝ թեթև քոր կամ գրգռվածություն, ցավ և այրոց սովորաբար բացակայում են
Առաջնային ձևաբանական տարրեր
Ֆոլիկուլյար պապուլա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ, չորություն , էքսկորիացիա
Ցանի տեղակայումը
Բազուկների արտաքին մակերես, ազդրերի առաջակողմնային հատվածներ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիկ՝ կերատինային, հիալինայճն խցաններ, շրջակա էրիթեմա, պիգմենտային փոփոխություններ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ֆոլիկուլիտ
Նախնական ախտորոշումը
Ֆոլիկուլյար կերատոզ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Ուրեա 10%, Սալիցիլաթթու 2% , տեղային ռետինոիդներ