Ընդհանուր տվյալներ
45-ամյա կին, դիմել է մաշկաբանի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում մաշկի գույնի փոփոխության և քորի գանգատներով։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 2 տարի առաջ՝ պարանոցի շրջանում առաջացած թույլ էրիթեմատոզ բծերով։ Ժամանակի ընթացքում օջախները աստիճանաբար տարածվել են դեպի վերին կրծքավանդակ և ուսերի հատված։ Հիվանդը նշում է, որ ամռանը և արևի երկարատև ազդեցությունից հետո փոփոխություններն ավելի արտահայտված են դառնում։ Կոսմետիկ միջոցների օգտագործումից հետո երբեմն նկատում է թեթև քոր և այրոց։ Նմանատիպ հիվանդություններ ընտանիքում չի նշում։
Հիվանդի գանգատները
Մաշկի կարմրություն և պիգմենտացիա, անհամասեռ գունավորում, թեթև քոր և այրոց, արևի ազդեցությունից հետո ախտանիշների սրացում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բծեր, հիպերպիգմենտացված և հիպոպիգմենտացված բծեր, որոշ հատվածներում՝ մանր տելեանգիեկտազիաներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մաշկի թեթև ատրոֆիա , մաշկի նուրբ թեփոտում՝ առանձին հատվածներում
Ցանի տեղակայումը
պարանոցի կողմնային և առջևի մակերեսներին, կրծքավանդակ, ուսեր
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի ախտահարում չի հայտնաբերվդլ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիկ՝ դիֆուզ էրիթեմա , մանր տելանգիէկտազներ, անհամասեռ պիգմենտավորում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Խիտիլիգո, պիգմենտարին կոնտակտային դերմատիտ։
Նախնական ախտորոշումը
Պոյկիլոդերմա
Վիտամինոթերապիա
Արևապաշտպանություն՝ լայն սպեկտրի SPF 50+ ամեն օր ,արևի ուղիղ ազդեցության սահմանափակում , Ֆոտոպաշտպանիչ հագուստ և գլխարկ ։Խուսափել գրգռող և բուրավետ կոսմետիկ միջոցներից,խրոնիկ ֆոտոազդեցության նվազեցում , հիմնական պատճառի բուժում, եթե պոյկիլոդերմիան երկրորդային է որևէ համակարգային կամ մաշկային հիվանդության նկատմամբ։
Տեղային բուժումը
Խոնավեցնողներ, ազելաինաթթու, տոպիկալ ռետինոիդներ, լազերային միջամտություն։