Լեյշմանիոզ

Անահիտ Թորոսյան
08.09.2026
Ընդհանուր տվյալներ
Լեյշմանիոզը մակաբուծային հիվանդություն է, որը փոխանցվում է նախակենդանիներով վարակված մոսկիթների միջոցով։ Լեյշմանիոզը էնդեմիկ է աշխարհի ավելի քան 70 երկրներում և ազդում է մոտավորապես 12 միլիոն մարդու վրա։ Առկա են 3 տեսակներ՝ - մաշկային լեշմանիոզ - ընդերային լեյշմանիոզ - մաշկա-լորձաթաղանթային լեյշմանիոզ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նշում է վերջին ամիսներին երկրից դուրս լինելու մասին։ Այդ ընթացքում մաշկին ունեցել է մոծակների խայթոցներ։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է ստորին վերջույթին առաջացած վերքային մակերեսից, որից զգում է տհաճ հոտ։ Նշում է , որ նախկինում նմանատիպ օջախ նկատել է ձեռքին, սակայն այն վերափոխվել է սպիի։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույց, վահանիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Խոց , որն ունի բարձրացած եզրեր , էրոզիա, հետնեկրոզային կեղ, սպի՝ նախաբազկի ծալիչ մակերեսին
Ցանի տեղակայումը
Ստորին վերջույթ՝ աջ սրունք վերին և միջին երորդական ՝ առաջային և կողմնային մակերես
Եղունգների և մազերի ախտահարումը
-
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Միկրոսկոպիկ, ՊՇՌ-հետազոտություն , նյութի ցանքս։ Հյուսվածաբանական հետազոտություն։ Որովայնի ՈւՁՀ ՝ վիսցերալ լեյշմանիոզը բացառելու համար։ Մոնտենեգռոյի թեստ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Տրոֆիկ խոց, բոր, սիֆիլիս, սպորոտրիխոզ, բլաստոմիկոզ, բազալ բջջային քաղցկեղ, տափակ բջջային քաղցկեղ, մաշկի տուբերկուլյոզ, պիոդերմիա, տուլարեմիա
Նախնական ախտորոշումը
Լեյշմանիոզ մաշկային տիպ
Վիտամինոթերապիա
Միլտեֆոզին, Sodium stibogluconate , Meglumine antimoniate.
Տեղային բուժումը
Կրիոթերապիա,ֆոտոդինամիկ թերապիա , իմիքվիմոդ, ամֆոտերիցին B։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top