Ընդհանուր տվյալներ
Նեյրոֆիբրոմատոզը նյարդամաշկային գենետիկ հիվանդություն է , որն ախտահարում է ոսկրերը, փափուկ հյուսվածքները, մաշկը և նյարդային համակարգը:Գոյություն ունեն նեյրոֆիբրոմատոզի 2 տիպեր։ Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1-ը կամ Ռեկլինգհաուզենի հիվանդությունը առաջանում է 17 քրոմոսոմում առկա գենի մուտացիաի հետևանքով և հանդիպում է ավելի հաճախ քան 2-րդ տիպը։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առկա են նյարդային համակարգի , լսողության , տեսողության և վարքագծային խանգարումներ։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է մաշկին առաջացած շագանակագուկն բծերից և փափուկ հանգույցներից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Վարդագույն , մարմնագույն էլաստիկ հանգույցներ, շագանակագույն բծեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էքսկորիացիա
Ցանի տեղակայումը
Գեներալիզացված է , որովայնի առաջային և կողմնային մակերեսներ, միջթիակային հատված
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մոլեկուլյար-գենետիկ թեստավորում, ՀՇ, ՄՌՏ , ՈւՁՀ, հյուսվածաբանական հետազոտություն։
Դիֆերենցիալ ախտորոշում
Շվանոմատոզ, նեյրոֆիբրոմատոզ տիպ 2, Լեգիուսի, Մաքեոուն — Օլբրայթի համախտանիշներ, Ցրված լիպոմատոզ , Տուբերոսկլերոզ
Նախնական ախտորոշումը
Նեյրոֆիբրոմատոզ տիպ 1
Վիտամինոթերապիա
Մուլտիդիսցիպլինար մոտեցում՝ Սելումետինիբ ` MEK-ինհիբիտոր, ճառագայթային թերապիա
Տեղային բուժումը
Վիրահատական հեռացում
