Ընդհանուր տվյալներ
58 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ախտանիշները սկսվել են 8 ամիս առաջ պտուկի թեթև թեփոտումով և քորով։Մենոպաուզա 52 տարեկանից։ Ժառանգականություն․ մոր մոտ 62 տարեկանում ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ։
Հիվանդի գանգատները
Ձախ կրծքագեղձի պտուկի և արեոլայի շրջանում կայուն կարմրություն, թեփոտում, խոցոտում, թացություն, այրոցի և քորի զգացում
Առաջնային ձևաբանական տարրեր
Հստակ սահմաններով, վառ կարմիր էրոզացված մակերես պտուկի և արեոլայի շրջանում։Պտուկի մակերեսային կամ խորանիստ խոցոտում
Երկրորդային ձևաբանական տարրեր
Նկատվում է թեփ
Ցանի տեղակայումը
ձախ կրծքագեղձի պտուկի
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հյուսվածաբանորեն հայտնաբերվել են Պեջետի բջիջներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պտուկի էկզեմա,Բոուենի հիվանդություն
Նախնական ախտորոշումը
Պեջետի հիվանդություն
Վիտամինոթերապիա
Վիրաբուժական բուժում
Տեղային բուժումը
Վիրահատությունից առաջ՝ ասեպտիկ վիրակապեր սերոզ արտադրության դեպքում։
