Ընդհանուր տվյալներ
52 տարեկան շինանար
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է 3 ամիս առաջ գլխամաշկի և դեմքի էրիթեմայով ու թեփոտումով։1 ամսվա ընթացքում ի հայտ է եկել ափերի և ներբանների ախտահարում։
Հիվանդի գանգատները
Մաշկի տարածուն կարմրություն և թեփոտում, մաշկի ձգվածության ու չորության զգացում, ափերի և ներբանների զգալի հաստացում
Առաջնային ձևաբանական տարրեր
Ֆոլիկուլյար պապուլանե 1-2 մմ տրամագծով, կոշտ, նարնջակարմրավուն
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփուկներ,ճաքեր
Ցանի տեղակայումը
Գլխամաշկ, դեմք, իրան, վերջույթներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Գլխամաշկի մազերի թեթևակի նոսրացում առատ թեփոտման ֆոնին։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա: Ֆոլիկուլյար եղջերային խցաններ՝ շրջապատված նարնջագույն-կարմրավուն հալոյով, պերիֆոլիկուլյար անոթային ցանց։
Դիֆերենցիալ ախտորոշում
Սեբորեային դերմատիտ,Փսորիատիկ էրիթրոդերմիա:
Նախնական ախտորոշումը
Դևերժեի հիվանդություն
Վիտամինոթերապիա
Կերատոլիտիկ միջոցներ
Տեղային բուժումը
Տեղային գլյուկոկորտիկոստերոիդներ,էմոլիենտներ և վերականգնող քսուքներ
