Ընդհանուր տվյալներ
26 տարեկան տղամարդ,Ֆիտնես մարզիչ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է ամռանը՝ ծովափնյա հանգստից հետո, երբ նկատել է, որ արևայրուք ընդունելիս մաշկի որոշ հատվածներ չեն պիգմենտավորվում և մնում են սպիտակավուն բծերով։Առնչվում է ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության, առատ քրտնարտադրության։
Հիվանդի գանգատները
Իրանի, կրծքավանդակի, մեջքի և ուսագոտու շրջանում տարբեր երանգների բծերի առկայություն, թեթևակի մանր թեփոտում, չափավոր քոր
Առաջնային ձևաբանական տարրեր
Տարբեր չափերի, անհավասար/ալիքաձև եզրերով, միաձուլման միտում ունեցող մակուլաներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մանր ալրանման թեփ
Ցանի տեղակայումը
Մեջքի վերին հատված, կրծքավանդակ, ուսագոտի, պարանոց, փորի վերին շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի քերուկում հայտնաբերվում են կարճ, ծռված հիֆեր և կլորավուն սպորներ
Դիֆերենցիալ ախտորոշում
Վիտիլիգո,Վարդագույն որքին
Նախնական ախտորոշումը
Գունափոփոխ որքին
Վիտամինոթերապիա
Հիգիենայի պահպանում, քրտնարտադրության նվազեցում, հագուստի ախտահանում
Տեղային բուժումը
Կետոկոնազոլի շամպուն 2%,կլոտրիմազոլի կամ տերբիզիլի քսուկ։
