Ռոզացեա

Անի Քոթանջյան
07.09.2026
Ընդհանուր տվյալներ
38 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Սկիզբը 2 տարի առաջ՝ դեմքի տարանցիկ կարմրությամբ , որն աստիճանաբար դարձել է կայուն։ Վերջին 3 ամսում կարմրության ֆոնին ի հայտ են եկել ցանավորումներ։
Հիվանդի գանգատները
Դեմքի մաշկի կայուն կարմրություն, այրոցի և տաքության զգացում, մաշկի չորություն, ինչպես նաև քթի և այտերի շրջանում առաջացած մանր կարմիր հանգուցիկներ ։Գանգատները սրվում են տաք սնունդ, ալկոհոլ օգտագործելիս, արևի տակ գտնվելուց կամ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմա դեմքի կենտրոնական հատվածում կայուն, հստակ/անհստակ սահմաններով։Պապուլաներ 2-4 մմ տրամագծով, վարդագույն-կարմրավուն
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մանր թեփոտում էրիթեմայի շրջանում։
Ցանի տեղակայումը
Դեմքի կենտրոնական հատվածներ՝ ճակատ, քիթ, այտեր, ծնոտ
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիակ տեսանելի են բազմանկյուն ընդլայնված անոթներ։Մաշկի քերուկում՝ Demodex folliculorum տզի բարձր խտություն (>5 տիզ/սմ²)
Դիֆերենցիալ ախտորոշում
Համակարգային կարմիր գայլախտ,Սեբորեային դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Ռոզացեա
Վիտամինոթերապիա
Համակարգային հակաբիոտիկոթերապիա: Ապրելակերպի/տրիգերների շտկում: Արևապաշտպան , տաք սննդի, ալկոհոլի, սաունաների բացառում, H. pylori-ի էրադիկացիա (ըստ գաստրոէնտերոլոգի)։
Տեղային բուժումը
Նուրբ լվացող միջոցներ, խոնավեցնող միջոցներ, որոնք վերականգնում են էպիդերմալ բարիերը (ցերամիդներով)։Ազալեինաթթվի պրեպարատներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top