Ընդհանուր տվյալներ
Հիվանդ՝ 68 տարեկան տղամարդ։ Մասնագիտությամբ՝ շինարար, երկար տարիներ աշխատել է բացօթյա պայմաններում։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է երկար տարիների ինտենսիվ արևային ազդեցություն։ Երիտասարդ տարիքից աշխատել է հիմնականում դրսում՝ առանց արևապաշտպան միջոցների կանոնավոր օգտագործման։ Մոտ 8 ամիս առաջ քթի ձախ այտաթևային հատվածում նկատել է փոքր, կարմրավուն, կոպիտ մակերեսով գոյացություն։ Սկզբում փորձել է ինքնուրույն բուժել տեղային քսուքներով, սակայն գոյացությունը աստիճանաբար մեծացել է։ Վերջին 2 ամիսներին առաջացել է խոցոտում և պարբերական արյունահոսություն։
Հիվանդի գանգատները
Մաշկի վրա չանցնող գոյացություն, կոսմետիկ անհանգստություն, ցավ և այրոց։
Առաջնային ձևաբանական տարրեր
Պապուլո-հանգուցավոր գոյացություն՝ մոտ 1.5–2 սմ տրամագծով, ինֆիլտրացված հիմքով, անհարթ մակերեսով։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղևներ, կենտրոնական խոցոտում , հիպերկերատոզային կուտակումներ։
Ցանի տեղակայումը
Դեմքին ՝ քթի ձախ կողմնային մակերեսի վրա։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի ախտահարում չի հայտնաբերվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
ատիպիկ կերատինոցիտների ներթափանցող կուտակումներ դերմիսում, «կերատինային մարգարիտներ», ինվազիվ աճի պատկեր:Դերմատոսկոպիկ՝ սպիտակավուն կերատինային զանգվածներ, անկանոն մազանոթային կառուցվածք , էրոզիվ /խոցային հատվածներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Բազալբջջային կարցինոմա ,մելանոմա,
Նախնական ախտորոշումը
Մաշկի ինվազիվ տափակբջջային կարցինոմա
Վիտամինոթերապիա
Բուժման հիմնական մեթոդը վիրաբուժական հեռացումն է։ Համակատգային՝ 5 ֆտորուտացիլ, իմիկվիմոդ 5%:Ֆոտոդինամիկ թերապիա:
Տեղային բուժումը
Սովորաբար տեղային բուժում չի կիրառվում