Ընդհանուր տվյալներ
28-ամյա կին, վարսահարդար։ Դիմել է մաշկաբանի՝ ձեռքերի շրջանում քորի, կարմրության և ցանի պատճառով։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 10 օր առաջ։ Հիվանդը նշում է, որ վերջին ամիսներին հաճախ օգտագործել է նոր մետաղական գործիքներ և մատանիներ։ Ցանը սկզբում առաջացել է մատների և դաստակների շրջանում, հետագայում տարածվել է ձեռքերի վրա։ Նախկինում նման դրվագներ եղել են, բայց ավելի թույլ արտահայտված։
Հիվանդի գանգատները
Ինտեսիվ քոր, այրոց, մաշկի կարմրություն,չորություն, երբեմն մանր բշտիկների առաջացում
Առաջնային ձևաբանական տարրեր
Մանր հանգուցիկներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփոտում, կեղևներ, ճաքեր, էքսկորիացիաներ
Ցանի տեղակայումը
երկու ձեռքերի մատներ, ափերի կողմնային հատվածներ, դաստակներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգները և մազերը ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ընդհանուր արյան քննություն՝ առանց էական շեղումների։ Patch-test՝ նիկելի նկատմամբ դրական ռեակցիա։ Մանրէաբանական հետազոտություն՝ բացասական։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ Իրիտանտ կոնտակտային դերմատիտ Ձեռքերի պսորիազ Մաշկի սնկային վարակ Դիսհիդրոտիկ էկզեմա
Նախնական ախտորոշումը
Ալերգիկ կոնտակտային դերմատիտ՝ նիկելի նկատմամբ։
Վիտամինոթերապիա
Հիմնական քայլը ալերգենից խուսափելն է։ Կոնտակտային դերմատիտի դեպքում առաջին գծի բուժումը տեղային գլյուկոկորտիկոիդներն են։ Պրեդնիզոլոն 0․5-1 մգ/կգ/օր կարճ կուրսով-1-2 շաբաթ։ Քորի դեպքում հակահիստամինային պատրաստուկներ
Տեղային բուժումը
էմոլիենտ օրը 2-4 անգամ։ Մոմետազոն 0․1 տոկոս։