Կարմի գայլախտ

Arshaluys Vardanyan
04.09.2026
Ընդհանուր տվյալներ
35-ամյա կին։ Մաշկաբանի է դիմել դեմքի շրջանում կարմրության և ցանի, ինչպես նաև արևի ազդեցությունից հետո ախտահարումների սրման պատճառով։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունն սկսվել է մոտ 6 ամիս առաջ՝ դեմքի շրջանում պարբերական կարմրությամբ։ Վերջին ամիսներին ցանը դարձել է ավելի արտահայտված և սրվում է արևային ճառագայթումից հետո։ Հիվանդը նշում է նաև ձեռքերի փոքր հոդերի պարբերական ցավեր, ընդհանուր թուլություն և արագ հոգնածություն։ Ընտանեկան անամնեզում աուտոիմուն հիվանդություններ չեն նշվում։
Հիվանդի գանգատները
Դեմքի շրջանում կարմրավուն ցան ,ցանի սրացում արևի ազդեցությունից հետո, մաշկի այրոց/զգայունություն , հոդացավեր ,ընդհանուր թուլություն և հոգնածություն, պարբերական սուբֆեբրիլ ջերմություն
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բծեր ,էրիթեմատոզ պապուլաներ ,որոշ հատվածներում՝ ինֆիլտրացված թիթեղներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփոտում, հիպերպիգմենտացիա, մաշկի ատրոտիկ օջախներ
Ցանի տեղակայումը
Քթին «թիթեռին» բնորոշ, այտերին
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգները ախտահարված չեն , կան մազաթափության օջախներ։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
ANA-ի բարձր տիտր, Anti-dsDNA և Anti-Sm հակամարմինների դրական արդյունք
Դիֆերենցիալ ախտորոշում
Տարբերակիչ ախտորոշումը կատարվում է ռոզացեայի, դերմատոմիոզիտի, ֆոտոդերմատիտի, սեբորեային դերմատիտի, դիսկոիդ կարմիր գայլախտի և դեղորայքային գայլախտի հետ։
Նախնական ախտորոշումը
Համակարգային կարմիր գայլախտ՝ մաշկային և հոդային դրսևորումներով։
Վիտամինոթերապիա
Խիստ ֆոտոպաշտպանությունը, արևային ճառագայթման սահմանափակումը և հիվանդության համակարգային ակտիվության վերահսկումը։ Որպես հիմնական համակարգային թերապիա կարող է կիրառվել հիդրօքսիքլորոքին։ Ավելի արտահայտված կամ օրգանային ախտահարմամբ դեպքերում բուժումը իմունոսուպրեսիվ կամ թիրախային թերապիա։
Տեղային բուժումը
Մաշկային դրսևորումների դեպքում կիրառվում են տեղային կորտիկոստերոիդներ՝ համապատասխան ուժգնությամբ և սահմանափակ ժամանակով։ Որոշ դեպքերում կարող են կիրառվել տեղային կալցինևրինի ինհիբիտորներ։ Խորհուրդ է տրվում ամենօրյա լայն սպեկտրի SPF 50+ արևապաշտպան միջոցի օգտագործում, ինչպես նաև մաշկի պատնեշը վերականգնող խոնավեցնող միջոցներ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top