Անետոդերմա

Arshaluys Vardanyan
04.09.2026
Ընդհանուր տվյալներ
27 տարեկան կին, դիմել է մաշկաբանի՝ մաշկի վրա մի քանի ամիս առաջ նկատված փափուկ, թեթևակի ներս ընկած հատվածների պատճառով։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ մաշկային փոփոխությունները սկզբում եղել են փոքր, աստիճանաբար մեծացել են։ Նախկինում տվյալ հատվածներում եղել է թեթև բորբոքային ցան, որից հետո առաջացել են ատրոֆիկ փոփոխություններ։ Քրոնիկ մաշկային հիվանդություններ չի նշում։ Համակարգային հիվանդություններ՝ չի նշում։
Հիվանդի գանգատները
Մաշկի վրա փափուկ, ներս ընկած, կնճռոտ հատվածների առկայություն։ Ցավ, քոր կամ այրոց չի նշում։ Գանգատը հիմնականում կոսմետիկ բնույթի է։
Առաջնային ձևաբանական տարրեր
Կլորավուն/օվալաձև, հստակ սահմաններով, մաշկի մակարդակից թեթևակի ներս ընկած, փափուկ, ատրոֆիկ բծեր և պապուլաներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մաշկի ատրոֆիա, կնճռոտվածություն և առաձգականության կորուստ։
Ցանի տեղակայումը
Ախսհարվար հատվածները տեղակայված են իրանի և վերին վերջույթների մաշկի վրա
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի ախտահարում չի հայտնաբերվել։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ընդհանուր լաբորատոր հետազոտություններ՝ առանց էական շեղումների։ Կատարվել է մաշկի պունկցիոն բիոպսիա։ Հյուսվածաբանական հետազոտությամբ՝ դերմիսի էլաստիկ թելերի քանակի նվազում, կորուստ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատրոֆիկ սպի, ատրոֆիկ մորֆեա, cutis laxa և այլ ձեռքբերովի մաշկային ատրոֆիաներ։
Նախնական ախտորոշումը
Անետոդերմա (Anetoderma), երկրորդային ձև։
Վիտամինոթերապիա
Բուժման նպատակն է կանխել նոր ախտահարումների առաջացումը և բուժել հնարավոր հիմքում ընկած պատճառը։ Անհրաժեշտության դեպքում՝ ուղեկցող բորբոքային կամ աուտոիմուն գործընթացի բուժում։ Կոսմետիկ դեֆեկտների դեպքում քննարկվում են համապատասխան դերմատոկոսմետոլոգիական մեթոդներ։
Տեղային բուժումը
Խոնավեցնող և մաշկի պատնեշը վերականգնող միջոցներ։ Ակտիվ բորբոքային օջախների առկայության դեպքում՝ տեղային հակաբորբոքային բուժում՝ ըստ կլինիկական ցուցումների։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top