Գոտևորող որքին (Herpes zoster)

Լիլիա Ղազարյան
01.09.2026
Ընդհանուր տվյալներ
58 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մոտ 3–4 օր առաջ նկատել է արտահայտված ցավ, այրոց և հիպերէսթեզիա իրանի աջ կողային հատվածում: Ցավի ի հայտ գալուց 2 օր անց՝ նույն հատվածում նկատել է էրիթեմատոզ ֆոնի վրա խմբավորված բշտիկային ցանավորում: Մանուկ հասակում վարակվել է ջրծաղիկով(Varicella): Վերջին շրջանում նշում է ֆիզիկական գերհոգնածություն և թուլություն:
Հիվանդի գանգատները
Գանգատվում է իրանի աջ կողմնային հատվածում նևրալգիկ, ծակծկող,այրող ցավից և բշտիկային ցանավորումից։
Առաջնային ձևաբանական տարրեր
բշտիկներ ՝ էրիթեմատոզ ֆոնի վրա
Երկրորդային ձևաբանական տարրեր
էրոզիա,կեղև
Ցանի տեղակայումը
Իրանի աջ կողմնային հատվածում ՝ միակողմանի, T7–T8 դերմատոմների շրջանում:
Եղունգների և մազերի ախտահարումը
առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դրական VZV PCR (վեզիկուլաների պարունակությունից)
Դիֆերենցիալ ախտորոշում
կոնտակտային ալերգիկ դերմատիտ, բուլյոզ իմպետիգո
Նախնական ախտորոշումը
Գոտևորող որքին (Herpes zoster)
Վիտամինոթերապիա
Հակավիրուսային թերապիա. Վալացիկլովիր (Valacyclovir) 1000 մգ օրական 3 անգամ, 7 օր, ՈՍՀԲԴ-ներ
Տեղային բուժումը
Անտիսեպտիկ լուծույթներ՝երկրորդային բակտերիալ ինֆեկցիան կանխարգելելու համար,խուսափել տեղային կորտիկոստերոիդներից։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top