Ընդհանուր տվյալներ
24 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մոտ 2 շաբաթ առաջ նկատել է մեկ համեմատաբար խոշոր, վարդագույն բիծ կրծքավանդակի/կողային հատվածում : Մոտ 7-10 օր անց իրանին և կողային մակերեսներին ի հայտ են եկել բազմաթիվ ավելի փոքր, նմանատիպ էլեմենտներ: Նախորդող 2 շաբաթվա ընթացքում նշում է թեթև վիրուսային ինֆեկցիայի նշաններ (սուբֆեբրիլ ջերմություն, ընդհանուր թուլություն):
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ցանի առկայությունից, որն ուղեկցվում է չափավոր քորով։
Առաջնային ձևաբանական տարրեր
բիծ՝ էրիթեմա, հանգուցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփ
Ցանի տեղակայումը
Իրան, կողային մակերեսներ, որովայն
Եղունգների և մազերի ախտահարումը
առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա․ salmon-pink ֆոն, էլեմենտների ներսային եզրով սպիտակավուն «օձիքաձև» թեփոտում (collarette of scale) ,անկանոն, թույլ արտահայտված կետային անոթներ (dotted vessels):
Դիֆերենցիալ ախտորոշում
կաթիլային պսորիազ,սնկային ախտահարում, երկրորդային սիֆիլիս
Նախնական ախտորոշումը
Ժիբերի վարդագույն որքին (Pityriasis rosea):
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային դեղամիջոցներ
Տեղային բուժումը
Խոնավացնող միջոցներ, արտահայտված քորի դեպքում՝ թույլ կամ միջին ակտիվության տեղային կորտիկոստերոիդային քսուքներ
