Ֆիքսված դեղորայքային ռեակցիա (Fixed Drug Eruption)

Լիլիա Ղազարյան
01.09.2026
Ընդհանուր տվյալներ
28 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ակնեի կապակցությամբ ընդունել է Դոքսիցիկլին (Doxycycline): Դեղահաբի ընդունումից մոտ 12-24 ժամ անց պարանոցի հատվածում ի հայտ է եկել կլորավուն, մուգ կարմրավուն/մանուշակագույն բիծ: Նախկինում Դոքսիցիկլին ընդունելուց հետո նույն տեղում նկատել է թեթևակի կարմրություն, որն անհետացել է՝ թողնելով մուգ բիծ:
Հիվանդի գանգատները
Գանգատվում է պարանոցի առաջային մակերեսին հստակ սահմաններով ցանի առկայությունից
Առաջնային ձևաբանական տարրեր
Բիծ՝ էրիթեմա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հիպերպիգմենտացիա
Ցանի տեղակայումը
Պարանոցի առաջային կողմնային մակերես
Եղունգների և մազերի ախտահարումը
առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա․ էրիթեմատոզ ֆոն, հեմոսիդերինային և մելանինային կետային պիգմենտացիա :
Դիֆերենցիալ ախտորոշում
Ենթասուր մաշկային կարմիր գայլախտ, օղակաձև էրիթեմա, դերմատոֆիտոզ
Նախնական ախտորոշումը
Դոքսիցիկլինով պայմանավորված ֆիքսված դեղորայքային ռեակցիա (Fixed Drug Eruption Caused by Doxycycline)
Վիտամինոթերապիա
Դոքսիցիկլինի (և տետրացիկլինային շարքի այլ դեղորայքի) ընդունման դադարեցում ,հակահիստամինային դեղամիջոցներ
Տեղային բուժումը
տեղային կորտիկոստերոիդային քսուքներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top