Ընդհանուր տվյալներ
Հիվանդ 35 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
35 տարեկան կին։ Ծնվել և մեծացել է բարենպաստ սոցիալ-կենցաղային պայմաններում։ Ֆիզիկական և մտավոր զարգացումը տարիքին համապատասխան է։ Մանկության շրջանում հիվանդացել է սովորական մանկական վարակիչ հիվանդություններով, այդ թվում՝ ջրծաղիկով։ Տուբերկուլոզ, վիրուսային հեպատիտ, սեռավարակներ չի նշում։ Քրոնիկ հիվանդություններ չի նշում։ Վիրահատություններ և ծանր վնասվածքներ չի ունեցել։ Դեղորայքային և սննդային ալերգիա չի նշում։ Ժառանգական անամնեզը՝ առանց առանձնահատկությունների։ Վատ սովորություններ՝ չի ծխում, ալկոհոլ օգտագործում է հազվադեպ։ Ամուսնացած է։ Դաշտանային ցիկլը կանոնավոր է։ Հղիություններ՝ ___, ծննդաբերություններ՝ ___։ Վերջին շրջանում հղիություն չի նշում։ Վերջին շաբաթներին նշում է սթրես և գերհոգնածություն։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է գոտկային հատվածում ուժեղ այրող, ծակող և ցավոտ զգացողությունից, որին 2 օր անց միացել են խմբավորված բշտիկային ցանավորումներ։ Գանգատվում է նաև մաշկի գերզգայունությունից, քորի և ընդհանուր թուլության զգացումից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Առաջնային ձևաբանական տարր՝ վեզիկուլ։ Նկատվում են խմբավորված, շճային պարունակությամբ վեզիկուլներ՝ էրիթեմատոզ հիմքի վրա, միակողմանի՝ գոտկային դերմատոմի շրջանում։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Երկրորդային ձևաբանական տարրերից նկատվում են էրոզիաներ և կեղևներ
Ցանի տեղակայումը
Մաշկային պրոցեսը տեղային է, միակողմանի։ Գոտկային շրջանում՝ ձախակողմյան L1–L2 դերմատոմի պրոյեկցիայով, դիտվում է էրիթեմատոզ-այտուցային ֆոնի վրա խմբավորված վեզիկուլային ցան։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չի նշում
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Վեզիկուլային պարունակությունից կատարված VZV PCR-ը դրական է։
Դիֆերենցիալ ախտորոշում
միակողմանի + դերմատոմային տեղակայում + խմբավորված վեզիկուլներ + արտահայտված այրող ևրալգիկ ցավ + չի հատում միջին գիծը
Նախնական ախտորոշումը
Նախնական ախտորոշում՝ Herpes zoster (գոտևորող հերպես), L1–L2 դերմատոմի շրջանում, միակողմանի տեղակայմամբ, վեզիկուլային փուլում, արտահայտված նևրալգիկ ցավային համախտանիշով։
Վիտամինոթերապիա
Հակավիրուսային բուժում — հիմնականը * Valacyclovir 1 գ՝ p/o, օրը 3 անգամ, 7 օր
Տեղային բուժումը
* Մաշկի նուրբ հիգիենա, պահել չոր և մաքուր։ * Էրոզիաների դեպքում՝ համապատասխան անտիսեպտիկ մշակում։ * Չքերծել և չպատռել վեզիկուլները։ * Չօգտագործել ինքնուրույն կորտիկոստերոիդային քսուքներ։
