Մելազմա

Անահիտ Թորոսյան
30.08.2026
Ընդհանուր տվյալներ
Մելազման տարածված ձեռքբերովի սիմետրիկ հիպերմելանոզ է ,որը բնութագրվում է հիպերպիգմենտացիոն բծերով ՝ բացից մինչ մոխրաշագանակագույն երանգներով։ Էթիոլոգիկ գործոններից են գենետիկ նախատրամադրվածությունը , ուլտրամանուշակագույն ճառագայթումը , հղիությունը, հորմոնալ թերապիան, ֆոտոտոքսիկ դեղորայքը և հակցնցումային պրեպարատները։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Պացիենտը նշում է , որ բիծն առկա է մոտ 3 տարի ։ Առաջացումը կապում է հղիության հետ ՝ 3 տարի առաջ։ Ընդունում է օրալ հակաբեղմնավորիչներ։ Բիծն ավելի է մգացել վերջին 2 ամսում ՝ կապված արևայրուքի առաջացման հետ։
Հիվանդի գանգատները
Առկա է մուգ բիծ դեմքին՝ ճակատի շրջանում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հիպերպիգմենտացիոն բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Բացակայում է
Ցանի տեղակայումը
Դեմք ՝ ճակատային շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Վուդի լամպի տակ դիտելիս բիծն ունի ավելի արտահայտված գունավորում։ Դերմատոսկոպիկ առկա է մուգ շագանակագույն պիգմենտային ցանց։ Հյուսվածաբանական քննությամբ առկա են ՝ ինտենսիվ պիգմենտավորված մելանոցիտներ, էլաստինային թելերի ֆրագմենտացիա և արյունատար անոթների նորմայից շատ քանակ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Հետբորբոքային հիպերպիգմենտացիա, արևային լենտիգո, դեղորայք-ինդուկցված հիպերպիգմենտացիա, Իդիոպաթիկ էրուպտիվ մակուլյար պիգմենտացիա
Նախնական ախտորոշումը
Մելազմա
Վիտամինոթերապիա
Մելատոնին , տրանեքսամաթթու
Տեղային բուժումը
Ազելայնաթթու, Ֆլուիցինոլոն, հիդրոքինոն, տրետիոնին, նիացինամիդ, տրանեքսամաթթու և լազերային թերապիա
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top