Ընդհանուր տվյալներ
Դիսհիդրոզային էկզեման խրոնիկական բորբոքային կրկնվող ալերգիկ մաշկախտ է‚ որը ձևավորվում է արտածին և ներծին բազմաթիվ գոծոնների ազդեցությամբ‚ բնութագրվում է բազմաձև ցանով։Ախտահարվում են ձեռքերի և ոտնաթաթերի մատների կողմնային մակերեսները‚ ափերը և ներբանները (80% դեպքերում` միայն ձեռքերը)։ Գործընթացը դրսևորվում է նուրբ հիպերեմիայի ֆոնին զարգացող վեզիկուլացիայով։ Հիվանդին անհանգստացնում են քորը‚ այրոցը‚ երբեմն բարձր ջերմաստիճանը‚ ավշային հանգույցների մեծացումը։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ունի ստամոքսաղիքային համակարգի կողմից գանգատներ՝ այրոցներ և փորկապություն։ Աշխատում է դրամարկղում և գումարի հետ հաճախակի շփման պատճառով՝ օրվա մեջ բազմաթիվ անգամներ լվանում է ձեռքերը։
Հիվանդի գանգատները
Առկա է կարմրություն , քոր ափերի շրջանում , օրեր առաջ դիտվել է ջրային արտադրություն ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Վարդագույն-կարմրավուն անոթային բորբոքային բիծ, բշտիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ալրանման թեփոտում, սպիտակավուն կեղևներ, էրոզիա
Ցանի տեղակայումը
Ձեռքերի ափային մակերես
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր քննություններից կատարվել է քերուկ՝ չեն հայտնաբերվել սնկեր։ Դերմատոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերվել են ՝ կետային անոթներ բաց կարմիր ֆոնին, մուգ գլոբուլներ , դեղնավուն թեփուկներ և էքսկորիացիաներ՝ քորելու հետևանքով։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ալերգիկ հպումային մաշկաբորբ, Հպումային իրիտանտային մաշկաբորբ, Ատոպիկ մաշկաբորբ, Էպիդերմատոֆիթիա
Նախնական ախտորոշումը
Դիսհիդրոտիկ էկզեմա
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային ՝ Ցետիրիզին
Տեղային բուժումը
Դիպրոսալիկ քսուք ՝ բետամետազոն, սալիցիլաթթու, խոնավեցում ՝ ցերամիդների պարունակությամբ, միզանյութ պարունակող նրբաքսուք և ցինկ պարունակող նուրբ լվացման գել
