Կարմիր տափակ որքին

Անահիտ Թորոսյան
30.08.2026
Ընդհանուր տվյալներ
Կարմիր տափակ որքինը ( lichen ruber planus) մաշկի և լորձաթաղանթների անհայտ պատճառագիտության խրոնիկական կրկնվող իմունային միջնորդավորված հիվանդություն է, որը բնորոշվում է մաշկին լիխենոիդ, իսկ լորձաթաղանթներին՝ տափակ հանգույցիկների առաջացումով։ Հանգույցիկները համաչափորեն տեղակայվում են գերազանցապես վերջույթների ծալիչ մակերեսներին։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Կյանքի ընթացքում ունեցել է նմանատիպ ցանավորման ևս մեկ դրվագ 2 տարի առաջ։ Ունի ոտնաթաթերի սնկային ախտահարում։ Աշխատում է հացաբուլկեղենի արտադրամասում ։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է վերին և ստորին վերջույթների ծալիչ մակերեսներին առաջացած ցանավորումից և քորից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Պոլիգոնալ, տափակ և բաց վարդագույն հանգույցիկներ մաշկին ,այտերի լորձաթաղանթին դիտվում են մանր սպիտակագորշավուն առանձնացած հանգույցիկներ և կամ դրանցով ձևավորված զոլեր` գծերով
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հետբորբոքային երկրորդային բծեր
Ցանի տեղակայումը
Նախաբազուկների ծալիչ մակերես, ազդրերի ծալիչ մակերես , ոտնաթաթեր
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների սնկային ախտահարում
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերվում են ՝ Ուիկխեմի ցանցը, մանուշակագույն ֆոնը, կարմիր կետերը, գլոբուլները և գծերը։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պսորիազ, փայլուն որքին, երկրորդային սիֆիլիս
Նախնական ախտորոշումը
Կարմիր տափակ որքին
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային ՝ Ցետիրիզին, օմեգա 3
Տեղային բուժումը
Կլոբետազոլ պրոպիոնատ, խոնավեցում
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top