Իրիտանտային կոնտակտային դերմատիտ

Սոնա Պետրոսյան
22.08.2026
Ընդհանուր տվյալներ
32 տարեկան կին: Մասնագիտությունը՝ արդյունաբերական տարածքի մաքրուհի:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ախտանիշներն ի հայտ են եկել նոր աշխատանքի առաջին օրը՝ ագրեսիվ լվացող/մաքրող քիմիական միջոցների հետ անմիջական շփումից ընդամենը 2 ժամ անց: Ալերգիկ հիվանդություններ կամ ատոպիկ դերմատիտ նախկինում չի նշում:
Հիվանդի գանգատները
Ձեռքերի շրջանում ցանի, կարմրության, ուժեղ ցավի, այրոցի, մրմռոցի, քորի և չորության բողոքներ:
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմա մանր բշտիկներ (վեզիկուլներ)
Երկրորդային ձևաբանական տարրեր
Չորություն, ճաքեր, թեփ
Ցանի տեղակայումը
Ձեռքեր (հատկապես ափային մակերեսները):
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ապլիկացիոն թեստ (Patch test)՝ բացասական է (հաստատում է, որ IV տիպի ալերգիկ ռեակցիա չկա): Դերմատոսկոպիա՝ էպիդերմալ պատնեշի վնասում, մակերեսային ճաքեր, անոթային էրիթեմատոզ ֆոն: Հյուսվածաբանություն՝ էպիդերմիսի սպոնգիոզ (միջբջջային այտուց), պերիվասկուլյար ինֆիլտրացիա:
Դիֆերենցիալ ախտորոշում
Ալերգիկ կոնտակտային դերմատիտ: Ի տարբերություն գրգռիչայինի՝ զարգանում է 24-48 ժամ անց, գերիշխում է քորը, պահանջում է նախնական սենսիբիլիզացիա: Ատոպիկ դերմատիտ: Անամնեզում առկա է լինում ատոպիա, ախտահարումն ավելի տարածուն է :
Նախնական ախտորոշումը
L24 — Գրգռող (գրգռիչ) կոնտակտային մաշկաբորբ
Վիտամինոթերապիա
Գրգռող քիմիական նյութերի հետ շփման անհապաղ դադարեցում: Սիստեմային հակահիստամինային դեղամիջոցներ։
Տեղային բուժումը
Էմոլիենտներ և խոնավեցնող միջոցներ: Աշխատանքի ընթացքում պաշտպանիչ ձեռնոցների կիրառում: Տեղային Կորտիկոստերոիդներ:
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top