Ռոզացեա

Սոնա Պետրոսյան
22.08.2026
Ընդհանուր տվյալներ
35 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նկատում է դեմքի կարմրություն վերջին մի քանի ամիսների ընթացքում, սակայն նշում է, որ դեմքի կարմրելու ժամանակավոր դրվագներ ունեցել է դեռ մանկուց։ Տարիների ընթացքում դրանք աստիճանաբար հաճախացել և դարձել են ավելի արտահայտված։ Վերջին ամիսներին կարմրությունը դարձել է կայուն։ Ինքնուրույն օգտագործել է տեղային միջոցներ, սակայն էական բարելավում չի նկատել։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է դեմքի մշտական կարմրությունից, հատկապես այտերի և քթի շրջանում։ Նշում է մաշկի չորություն և զգայունություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բծեր, բազմաթիվ տելեանգիէկտազիաներով։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ
Ցանի տեղակայումը
Դեմքի կենտրոնական հատված՝ այտեր, քիթ և ճակատ։ Առավել արտահայտված է այտերի և քթի շրջանում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերվում են ընդլայնված, ճյուղավորվող մակերեսային անոթներ՝ էրիթեմատոզ ֆոնի վրա։
Դիֆերենցիալ ախտորոշում
Համակարգային կարմիր գայլախտ Դեմոդեկոզ Ֆոտոդերմատիտ
Նախնական ախտորոշումը
Ռոզացեա
Վիտամինոթերապիա
Սրացնող գործոնների հայտնաբերում և խուսափում. Արեւապաշտպան ՝SPF 50, խոնավեցնող քսուք, տելանգիոէկտազիաների համար՝ լազերային թերապիա։
Տեղային բուժումը
Մետրոնիդազոլ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top