Ընդհանուր տվյալներ
18 տարեկան տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է աստիճանաբար՝ սեռահասունացման շրջանին զուգընթաց: Հիվանդը նշում է, որ կանոնավոր լվացվում է և հետևում է անձնական հիգիենային, սակայն ցանավորումը դրանից չի անցնում և պարբերաբար սրվում է։ Մաշկը նկատելիորեն յուղոտ է: Ունի սովորություն ձեռք տալու և քչփորելու ցանի տարրերը։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է դեմքի ցանավորումից, որն առաջացնում է էսթետիկ և հոգեբանական անհարմարություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ, թարախաբշտիկ, փակ եւ բաց կոմեդոններ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Սպիներ Կեղևիկներ՝ հիվանդի կողմից ցանը սեղմելու և վնասելու հետևանքով Հիպերպիգմենտացիա
Ցանի տեղակայումը
Դեմք
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն: Շեղումներ չկան:
Դիֆերենցիալ ախտորոշում
Ֆոլիկուլիտ Դեմոդեկոզ Պերիօրալ (շուրջբերանային) դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Հասարակ ակնե (Acne vulgaris)
Վիտամինոթերապիա
Հիվանդին խստորեն զգուշացնել, որ չի կարելի ձեռք տալ, սեղմել կամ քերել ցանի տարրերը (կանխելու համար սպիացումը և երկրորդային ինֆեկցումը)։ Պերօրալ ռետինոիդային կուրս(Ա-կնոտրեն)։
Տեղային բուժումը
Մաշկի ճիշտ խնամք՝ օգտագործել ոչ կոմեդոգեն, մեղմ մաքրող միջոցներ ( յուղոտ մաշկի համար նախատեսված լվացվելու գել եւ խոնավեցնող քսուք):
