Ընդհանուր տվյալներ
72-ամյա կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդ համարում է իրեն շուրջ 3 տարի: Սկզբնական շրջանում քթի մաշկին նկատել է փոքր, անցավ, փայլուն հանգուցիկ, որին ուշադրություն չի դարձրել: Վերջին մի քանի ամսում նկատվել է գոյացության չափերի արագ աճ, կենտրոնական հատվածում առաջացել է էրոզիա, որը թեթև հպումից կամ դեմքը լվանալիս հեշտությամբ արյունահոսում է:
Հիվանդի գանգատները
Պացիենտը գանգատվում է քթին առաջացած վերքից, որը չի լավանում և պարբերաբար արյունահոսում է։
Առաջնային ձևաբանական տարրեր
հանգույցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
էրոզիա,կեղև
Ցանի տեղակայումը
քթի ձախ թեւ
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա
Դիֆերենցիալ ախտորոշում
Տափակ բջջային քաղցկեղ, Բազալ բջջային քաղցկեղի այլ կլինիկական ենթատեսակներ։
Նախնական ախտորոշումը
Բազալ բջջային քաղցկեղ
Վիտամինոթերապիա
Վիրաբուժական միջամտություն՝ Օջախի արմատական վիրաբուժական հեռացում Վիտամինոթերապիա՝ հյուսվածքային ռեգեներացիան արագացնելու համար:
Տեղային բուժումը
Տեղային թերապիա՝ Իմիքվիմոդ 5% կրեմի կիրառում
