Ընդհանուր տվյալներ
19 տարեկան տղա, ուսանող։ Դիմել է մաշկի վրա տարածված կարմրավուն, թեփոտվող ցանի և թեթև քորի կապակցությամբ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը իրեն առողջ է համարել մինչև հիվանդության սկսվելը։ Մոտ 2 շաբաթ առաջ ունեցել է վերին շնչուղիների վարակ՝ կոկորդացավ, ջերմություն մինչև 38.2°C, կուլ տալիս ցավ և նշիկների հիպերեմիա։ Դիմել է ընտանեկան բժշկին, ստացած բուժումից հետո ընդհանուր վիճակը բարելավվել է։ Կոկորդացավի սկսվելուց մոտ 10–14 օր անց հիվանդը նկատել է իրանին եւ վերջույթների մերձադիր հատվածներին մի քանի փոքր կարմրավուն բծեր որոնք հաջորդ օրերի ընթացքում արագորեն շատացել են և տարածվել։ Նախկինում նմանատիպ ցան չի ունեցել։ Ընտանեկան անամնեզում՝ մոր մոտ նշվում է հասարակ պսորիազ։ Դեղորայքային ալերգիա չի նշում։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է՝ մարմնի վրա բազմաթիվ կարմրավուն ցաներից,թեթև քորից,մաշկի չորությունից և թեփոտումից,նոր տարրերի ամենօրյա առաջացումից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Մանր՝ 0.5-1.5 սմ տրամագծով, վարդակարմրավուն, հստակ սահմանագծված բծեր-հանգույցիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Արծաթասպիտակավուն թեփ
Ցանի տեղակայումը
Ցանը տեղակայված է ՝ բազուկներին, ուսերին, մեջքին, ազդրերին
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Չկա
Դիֆերենցիալ ախտորոշում
Վարդագույն որքին
Նախնական ախտորոշումը
Կաթիլանման պսորիազ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
ՏԳԿՍ + վիտամին D-ի անալոգներ խոնավեցնող միջոցներ լուսաբուժություն (նեղ սպեկտրի UVB թերապիա)



