Ընդհանուր տվյալներ
Աղջիկ երեխա 8 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Գանգատները 4 ամիս։
Հիվանդի գանգատները
Ցավ կամ տհաճություն ճնշելիս։
Առաջնային ձևաբանական տարրեր
Պապուլա։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղև,ճաք։
Ցանի տեղակայումը
Ձեռքի մատների շուրջ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա,Հստակ երևում են բնորոշ «սև/կարմիր կետիկները» (մակարդված անոթային թելիկները), ծաղկակաղամբանման կառուցվածքը և մաշկային գծերի (պապիլյար գծերի) ընդհատումը գորտնուկի տիրույթում:
Դիֆերենցիալ ախտորոշում
Կոնտագիոզ մոլյուսկ,կարմիր տափակ որքին,սեբորեային կերատոմա։
Նախնական ախտորոշումը
Հասարակ գորտնուկ։
Վիտամինոթերապիա
Տեղային ռետինոիդներ (Ադապալեն, Տրետինոին)․ Փոխում են էպիդերմիսի բջիջների աճի cycle-ը և օգնում մաշկին աստիճանաբար թափել վարակված բջիջները։ Սա երեխաների ձեռքերի համար ամենաանվտանգ տարբերակներից է, քանի որ սպիներ չի թողնում: Սալիցիլաթթու (ցածր կոնցենտրացիայի՝ 1–2% կամ հատուկ մանկական սպեղանիներ)․ Փափկեցնում և աստիճանաբար շերտազատում է ախտահարված մաշկը:
Տեղային բուժումը
Շատ մեղմ կրիոթերապիա,լազերաին թերապիա։
