Ընդհանուր տվյալներ
30 տարեկան ,արական սեռ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդ է համարում իրեն 4 ամիս
Հիվանդի գանգատները
Գանգատվում է մաշկի կարմրությունից,ճարպից,թեփոտվածությունից,քորի առկայությունից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բիծ,պապուլա։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփուկներ ճարպոտ, դեղնավուն կամ սպիտակավուն թեփոտում, որն առաջանում է եղջերային շերտի պոկման հետևանքով։
Ցանի տեղակայումը
Քթա-շուրթային ծալքեր,կզակի շրջան,հոնքերի միջև,ականջների կարմրածություն թեփոտում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
հիմնականում հիմնված է կլինիկական պատկերի (բնորոշ տեղակայման, էրիթեմայի և յուղոտ թեփոտման) վրա: Սակայն ոչ բնորոշ ընթացքի կամ կասկածելի դեպքերում կիրառվում են լրացուցիչ ախտորոշիչ մեթոդներ:Դերմատոսկոպիա,մաշկի քերուկ,
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ,ռոզացեա։
Նախնական ախտորոշումը
Սեբորեային մաշկաբորբ
Վիտամինոթերապիա
Ընդհանոր հիգենաի ճիշտ պահպանում,ստրեսից խուսափում,սննդակարգի հետևում։
Տեղային բուժումը
Հակասնկային քսուքներ: Կետոկոնազոլ կամ կլոտրիմազոլ պարունակող սպեցիֆիկ քսուքներ: Հակաբորբոքային ոչ հորմոնալ միջոցներ: Պիմեկրոլիմուս կամ տակրոլիմուս պարունակող քսուքներ, որոնք արագ հանգստացնում են կարմրությունն ու քորը: Խնամքի հատուկ միջոցներ: Օգտագործեք զգայուն և սեբորեային հակված մաշկի համար նախատեսված լվացվելու գելեր
