Ընդհանուր տվյալներ
տարիքը՝51տ.սեռը՝արական
Կյանքի և հիվանդության անամնեզ
իրեն հիվանդ է համարում մոտ 1 շաբաթ։Նշում է թեթևակի ցավ և գերզգայունություն կրծքավանդակի աջ կողմում,սուբֆեբրիլ ջերմություն,որը կապել է մրսածության հետ,որից մի քանի օր անց առաջացել է ցան։Ունի սննդային ալերգիա կապված սուր սննդատեսակների հետ և ցանի առաջացումը կապել է դրա հետ
Հիվանդի գանգատները
գանգատվում է կրծքավանդակի աջ կողմի ցանավորումից, որը ուղեկցվում է թեթևակի ցավերով
Առաջնային ձևաբանական տարրեր
էրիթեմայի և այտուցային ֆոնին առաջացող բշտիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
դեղնաշագանակագույն կեղևներ
Ցանի տեղակայումը
կրծքավանդակի աջ շրջան,միջկողային հատված
Եղունգների և մազերի ախտահարումը
ախտահարված չեն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
ՊՇՌ
Դիֆերենցիալ ախտորոշում
հասարակ հերպես,իմպետիգո,Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբ
Նախնական ախտորոշումը
գոտևորող որքին
Վիտամինոթերապիա
հակավիրուսային թերապիա,ստերոիդներ,վիտամիններ
Տեղային բուժումը
անիլինային ներկեր
