Ընդհանուր տվյալներ
35 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մազաթափության օջախները ի հայտ են եկել վերջին մի քանի ամսվա ընթացքում։ Անամնեզում սուր ինֆեկցիոն հիվանդություն և սթրես
Հիվանդի գանգատները
Գանգատվում է գլխի տարբեր հատվածներում մազերի կլորավուն թափումից: Սուբյեկտիվ զգացողություններ (քոր, ցավ, այրոց) հիմնականում առկա չեն:
Առաջնային ձևաբանական տարրեր
Առկա է մաշկի սահմանափակ մազազրկում
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մաշկը հարթ է, առանց թեփոտման, կեղևների կամ սպիացման
Ցանի տեղակայումը
Գլխի մազածածկ մաս (գագաթային և ծոծրակային շրջաններ)՝ բազմակի կլորավուն, հստակ սահմաններով օջախների տեսքով:
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Տրիխոսկոպիա ։Վահանաձև գեղձի հորմոններ (TSH, Free T4), հակամարմիններ (anti-TPO)Արյան ընդհանուր քննություն՝ ֆերրիտինի մակարդակի ստուգմամբ:
Դիֆերենցիալ ախտորոշում
Միկրոսպորիա։Տրիխոտիլոմանիա։Սիֆիլիտիկ ալոպեցիա։Սպիացող ալոպեցիա
Նախնական ախտորոշումը
Օջախային ալոպեցիա
Վիտամինոթերապիա
Ուժեղ տեղային կորտիկոստերոիդներ
Տեղային բուժումը
Ինտրալեզիոնալ ներարկումներ. Կլինիկական բարձր էֆեկտիվություն ունի կորտիկոստերոիդների (օրինակ՝ Դիպրոսպան կամ Կենալոգ) ներմաշկային ներարկումը հենց օջախների մեջ (1 անգամ 4-6 շաբաթը մեկ):

