Դյուհրինգի հերպեսանման դերմատիտ

Հեղինե Վարդանյան
16.06.2026
Ընդհանուր տվյալներ
62 տարեկան պացիենտ ՝ կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Պացիենտն ունի հաստատված ցելիակիա , սկսվել է ձմեռային տոներից հետո
Հիվանդի գանգատները
Գանգատվում է վերջույթների շրջանում տարածվող ինտենսիվ, անտանելի, տանջող քորից, այրոցի և մաշկի «վառվածության» զգացումից, ինչպես նաև ցանավորման առկայությունից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Պոլիմորֆ ցանավորում՝ էրիթեմատոզ բծեր, ուրտիկարանման պլյակներ (վահանիկներ), խմբավորված (հերպեսանման) վեզիկուլներ (բշտիկներ) և սուբէպիդերմալ բուլաներ (բշտեր)։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիաներ (բշտիկների պատռումից հետո), բազմաթիվ ճանկռվածքներ (էքսկորիացիաներ), արյունային կեղևներ և արտահայտված, տարածուն հետբորբոքային մուգ հիպերպիգմենտացիա։
Ցանի տեղակայումը
Վերջույթների էքստենզոր (տարածիչ) մակերեսներ՝ դաստակներ, նախաբազուկներ, սրունքներ, ծնկների և արմունկների շրջան (սիմետրիկ տեղակայմամբ)։
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան շիճուկում հակամարմինների որոշում ,IgA-ի դեպոզիտների հայտնաբերում
Դիֆերենցիալ ախտորոշում
Բուլյոզ պեմֆիգոիդ ,Բազմաձև էրիթեմա
Նախնական ախտորոշումը
Դյուհրինգի հերպեսանման դերմատիտ
Վիտամինոթերապիա
Խիստ ագլյուտենային (առանց գլյուտենի) դիետա ցմահ ,
Տեղային բուժումը
Ուժեղ տեղային գլյուկոկորտիկոստերոիդային քսուքներ և անտիսեպտիկ լուծույթներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top