Հոֆմաննի թարախակալվող և պատռող ֆոլիկուլիտ

Անահիտ Թորոսյան
13.06.2026
Ընդհանուր տվյալներ
Գլխի մազածածկ մասին ՝ ծոծրակ, գագաթ, առաջանում են փափուկ կամ ֆլյուկտուացնող, դեղնակապտավուն, կլորավուն և կամ երկայնական, բլրանման թմբեր, որոնք գլխուղեղի գալարներ են հիշեցնում։ Հաճախ միավորվում են, խոցոտվում, արյունահոսում, թարախահոսում։ Նրանք միավորվում են միմյանց ենթամաշկային «խողովակաշարերով»։ Օջախների վրա սեղմելիս խուղակներից թարախ է արտահոսում։ Դիտվում են նաև մազաթափության օջախներ։ Հաճախադեպ է երիտասարդ տղամարդկանց շրջանում։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ գործընթացը սկսվել է մոտ 2 ամիս առաջ, սկզբում առկա էին եզակի թմբիկներ։ Ծոծրակային շրջանում վնասումից հետո նկատել է թարախի առատ արտադրություն։ Առկա է առատ մազաթափություն։ Այլ հիվանդություններ չի նշում։ Բնակվում է սոցիալապես անբարենպաստ պայմաններում։ Նշում է վերջին շրջանում սթրեսի առկայության մասին
Հիվանդի գանգատները
Պացիենտը գանգատվում է գլխին առաջացած թարախային զանգվածներից և մազաթափությունից։ Նշում է ցավ շոշափման ժամանակ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Թմբիկներ, թարախաբշտիկներ, հանգույցներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Արյունային և թարախային կեղևներ, էքսկորիացիաներ
Ցանի տեղակայումը
Տեղակայված է գլխի մազածածկ մասին ՝ ծոծրակային և գագաթային շրջաններում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Առկա է մազաթափություն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Բակտերիալ կուլտուրայի ուսումնասիրություն։ Վերցվում է հեղուկի կամ թարախի նմուշ բակտերիալ վարակի առկայությունը ստուգելու և համապատասխան հակաբիոտիկի ընտրությունը հաստատելու համար: Գլխամաշկի բիոպսիա. Եթե ախտորոշումը պարզ չէ կամ կարիք կա բացառել նմանակող տարբերակները, ինչպիսիք են Folliculitis decalvans-ը կամ սնկային վարակները, գլխամաշկի հյուսվածքի մի փոքր հատվածը հեռացվում և հետազոտվում է մանրադիտակի տակ: Ծանր դեպքերում, ՀՇ սկանավորումը կամ ՄՌՇ-ն կարող են օգտագործվել՝ գնահատելու խորը հյուսվածքների բորբոքումը նախքան վիրաբուժական բուժում պլանավորելը:
Դիֆերենցիալ ախտորոշում
Folliculitis decalvans, խուզող որքին, սնկային վարակներ` միկրոսպորիա, տրիխոֆիթիա, թարախային հիդրադենիտ, կելոիդ ակնե ծոծրակային շրջանում
Նախնական ախտորոշումը
Հոֆմաննի թարախակալվող և պատռող ֆոլիկուլիտ
Վիտամինոթերապիա
Ներքին ընդունման հակաբիոտիկներ` դոքսիցիկլին, կլինդամիցին, ռիֆամպիցին,իզոտրետիոնին,
Տեղային բուժումը
Հակաբակտերիալ քսուքներ, հակասեպտիկ լվացման միջոցներ, հակաբորբոքային շամպուն։ Վիրաբուժական կտրվածք, դրենավորում, լազեր, ֆոտոդինամիկ թերապիա։ Վիրաբուժական հեռացում և ռեկոնստրուկցիա։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top