Բազալ բջջային քաղցկեղ

Անահիտ Թորոսյան
07.06.2026
Ընդհանուր տվյալներ
Բազալ բջջային քաղցկեղը տեղային ինվազիվ աճով բնութագրվող ուռուցք է, որը կարող է առաջացնել հյուսվածքների զգալի քայքայում, հատկապես կոսմետիկ և ֆունկցիոնալ առումով էլ ավելի խոցելի հատվածներում, ինչպիսիք են դեմքը, ականջները և հարակնային շրջանը:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Պացիենտը նշում է, որ խնդիրն առկա է մոտ 2 տարի։ Սկզբում չափերն աննկատ էին, իսկ վերջին երկու ամսում զգալի մեծացել է։ Ուղեկցող հիվանդություններից ունի սրտի իշեմիկ հիվանդություն և աչքի կատարակտ։
Հիվանդի գանգատները
Պացիենտը գանգատվում է քթին առաջացած վերքից, որը մոտ 2 տարի է արդեն չի լավանում և պարբերաբար արյունահոսում է։
Առաջնային ձևաբանական տարրեր
Առկա է մարգարտաձև փայլուն հանգուցիկ և շրջապատող ծառանման տելեանգեկտատիկ անոթներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կենտրոնական խոցոտված մակերես, որն ունի գլանաձև, բարձրացված եզրեր։ Հատակը կեղևներով է պատված։
Ցանի տեղակայումը
Դեմքի շրջան, քթի աջ թև։
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Կատարվել է դերմատոսկոպիկ հետազոտություն: Ախտահարման օջախում դիտվում են սպիտակամոխրագույն կարմրավուն կառույցներ։ Առկա է անոթային պոլիմորֆիզմ ՝ գծային, ոլորուն, ծառանման և կետային անոթներ։ Առկա են շագանակագույն և մոխրագույն կետեր, կապտամոխրագույն գուղձեր և կարմրաշագանակագույն կառուցվածքազուրկ բծեր՝ խոցոտում և էրոզիվ մակերեսներ և փայլուն, սպիտակ կառույցներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Տափակ բջջային քաղցկեղ, Բազալ բջջային քաղցկեղի մակերեսային, հանգույցային, մորֆեիֆորմ և պիգմենտային տեսակեր։
Նախնական ախտորոշումը
Բազալ բջջային քաղցկեղ
Վիտամինոթերապիա
Վիրաբուժական հեռացում։
Տեղային բուժումը
Իմիքվիմոդ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top