Ընդհանուր տվյալներ
Վիտիլիգոն մաշկի տարածված ձեռքբերովի աուտոիմունային հիվանդություն է, որն առաջանում է էպիդերմիսի մելանոցիտների կորստի հետևանքվ և կլինիկորեն դրսևորվում է մարմնի վրա հստակ սահմանազատված դեպիգմենտացիոն բծերով։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ձախ բազկի շրջանում առկա է սպիտակ բիծ։ Ուղեկցող հիվանդություններից նշում է աուտոիմուն թիրեոիդիտ։ Նշում է վերջին շրջանում տարած սթրեսի մասին։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է ձախ բազկի շրջանում առաջացած սպիտակ բծից։ Նշում է որ նախկինում նմանատիպ երևույթներ իր մոտ չեն դիտվել։ Նշում է նաև ընդհանուր թուլություն, մաշկի չորություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Թերգունակային բիծ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էքսկորիացիաներ՝ մաշկի չորությամբ պայմանավորված քորից առաջացած։
Ցանի տեղակայումը
Ձախ բազկի միջին և ստորին երրորդական․ արմնկային հոդի տարածիչ մակերես։
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Կատարվել է մաշկի քերուկ՝ սնկային ախտահարումը բացառելու նպատակով։ Դերմատոսկոպիկ հետազոտությամբ ախտահարման օջախը բնութագրվում է ՝ որպես հստակ սահմանազատված սպիտակ, կառուցվածքազուրկ հատվածներով և պերիֆոլիկուլյար հիպերպիգմենտացիայով բիծ։ Օջախում առկա են գունանյութի եզակի կղզյակներ, ֆոլիկուլյար գունանյութ, էրիթեմա և տելեանգիէկտազիաներ։ Լեյկոտրիխիայի առկայությունը (սպիտակ մազեր) հաճախ ցույց է տալիս բուժման նկատմաբմբ կայուն վիճակ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Հարթ մաշկի միկոզ, ալբինիզմ, քիմիական լեյկոդերմա, գունափոփող որքին, պսորիազ
Նախնական ախտորոշումը
Վիտիլիգո
Վիտամինոթերապիա
UVB թերապիա,
Տեղային բուժումը
Տեղային կորտիկոստերոիդներ, յանուս կինազի ինհիբիտորներ (ռուքսոլիտինիբ), կալցինևրինի ինհիբիտորներ։
