Ընդհանուր տվյալներ
Քոսը (scabies) մաշկի մակաբուծային վարակիչ հիվանդություն է‚ որի հարուցիչը Sarcoptes scabiei տիզն է: Քորելու ցանկությունը կարող է ավելի ուժեղ լինել գիշերը։ Ուղղակի ճանապարհով վարակվում են‚ երբ շփումն անմիջական է և երկարատև։ Անուղղակի ճանապարհով վարակվում են ընդհանուր սպիտակեղենից‚ սրբիչներից և արդուզարդի առարկաներից օգտվելու դեպքում։ Բնորոշ է իսկական և կեղծ բազմաձևությունը։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Քորը սկսվել է մեկ շաբաթ առաջ։ Ձեռքերի միջմատնային ծալքերի և ճաճանչադաստակային հոդի շրջանում առկա է բնորոշ ցանավորում՝ քոսային ուղիներ, ֆոլիկուլային հանգույցիկներ, բշտիկներ, էքսկորիացիաներ,թարախային կեղևներ, իմպետիգինային տարրեր։ Ուղեկցող հիվանդություններ չի նշում։ Բնակվում է անբարենպաստ սոցիալական պայմաններում։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է ձեռքերի միջմատնային ծալքերի և ճաճանչադաստակային հոդի շրջանում քորից։ Նշում է, որ քորն ուժգնանում է հատկապես գիշերային ժամերին և տաք ջրով լվացվելիս։ Նմանատիպ գանգատներ ընտանքում ունի նաև եղբայրը։
Առաջնային ձևաբանական տարրեր
Ֆոլիկուլային հանգույցիկներ, բշտիկներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
էքսկորիացիաներ,թարախային կեղևներ, իմպետիգինային տարրեր։
Ցանի տեղակայումը
Ցանը տեղակայված է ձեռքերի միջմատնային ծալքերի և ճաճանչադաստակային հոդի շրջանում ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիայի մեթոդով հայտնաբերվում են քոսային S-աձև սպիտակավուն կառուցվածքազուրկ ուղիները‚ տզի ֆեկալիաները` մանր շագանակագույն կետերով‚ տզի մուգշագանակագույն դելտապլանաձև գլխիկը‚ ձվերը։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ մաշկաբորբ‚ էկզեմա‚ քորպտիկ‚ ոջլոտություն։
Նախնական ախտորոշումը
Քոս, scabies
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային պրեպարատներ ՝ քորի մեղմացման նպատակով։
Տեղային բուժումը
Բենզիլ-բենզոատի 20%-անոց էմուլսիա։

