Խրոնիկական վահանակային պսորիազ, հասարակ պսորիազ

Անահիտ Թորոսյան
10.05.2026
Ընդհանուր տվյալներ
Խրոնիկական վահանակային պսորիազը պսորիազի ամենատարածված ձևն է, որը բնութագրվում է հստակ սահմանազատված, արծաթափայլ թեփուկներով պատված էրիթեմատոզ վահանիկներով, որոնք տեղակայվում են գլխի մազածածկ մասին, վերջույթների տարածիչ մակերեսին (հատկապես արմունկների և ծնկների շրջանում), գոտկասրբանային և միջհետույքածալքային շրջաններում‚ մեջքին: Այս քրոնիկ բորբոքային մաշկային հիվանդությունը պայմանավորված է իմունային համակարգի ախտահարմամբ , կարող է զգալիորեն վատթարացնել կյանքի որակը և կապված է համակարգային ուղեկցող հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ պսորիատիկ արթրիտը, սրտանոթային հիվանդությունները, նյութափոխանակության համախտանիշը և դեպրեսիան:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Դիտվում է ցանի առկայություն գոտկասրբանային հատվածում։ Իրեն հիվանդ է համարում մոտ 3 տարի։ Ուղեկցող հիվանդություններ չի նշում։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է ցանի առկայությունից, քորից և ցավից, մաշկի չորության և թեփոտման զգացողությունից,անգամ աննշան մեխանիկական վնասման ժամանակ արյունահոսությունից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Ձևաբանական տարրերը վարդակարմրավուն, տափակ, ամրավուն համակազմվածքի, հստակ սահմանագծված հանգույցիկներն են։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հանգույցիկները պատված են արծաթասպիտակավուն, փխրուն, թերթաձև թեփով։ Ապաճելիս իրենց տեղում թողնում են շագանակավուն կամ սպիտակավուն տրանզիտոր երկրորդային բծեր: Առկա են էրոզիաներ։
Ցանի տեղակայումը
Մեջք, գոտկասրբանային և պոչուկային հատված։
Եղունգների և մազերի ախտահարումը
Առկա են ենթաեղնգային պետեխիաներ՝ Լևենտալի ախտանիշը դրական է։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Պսորիազային ֆենոմենը (պսորիազային եռախտանիշ) պսորիազային հանգույցիկների հաջորդական գրատաժի ընթացքում դրական է։ Դերմատոսկոպիկ հետազոտությունը ցույց տվեց կետային անոթներ և ցրված սպիտակ թեփուկներ պսորիազով հիվանդի մոտ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Դրամանման էկզեմա, սեբորեային դերմատիտ, tinea corporis.
Նախնական ախտորոշումը
Խրոնիկական վահանակային պսորիազ
Վիտամինոթերապիա
Խոֆիտոլ՝ լիպիդային փոխանակության կարգավորման համար, վիտամին D
Տեղային բուժումը
Կլոբետազոլ քսուք
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top