Annular elastolytic giant cell granuloma, օղակաձև գրանուլոմա, ակտինիկ գրանուլոմա կամ Օ’Բրայենի գրանուլոմա

Անահիտ Թորոսյան
10.05.2026
Ընդհանուր տվյալներ
Էլաստոլիտիկ հսկա բջջային գրանուլոման հազվագյուտ գրանուլեմատոզ մաշկային հիվանդություն է, որը սովորաբար առաջանում է արևի տակ գտնվող հատվածներում, ինչպիսիք են դեմքը, վերին վերջույթների տարածիչ մակերեսը և պարանոցը:Առավել տարածված է 40-70 տարեկանների շրջանում։ Դիտվում է էլաստիկ թելերի կորուստ, որը հաճախ կապված է արևի չափազանց ազդեցության, շաքարային դիաբետի հետ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Դիտվում է ցանի առկայություն վերին վերջույթների տարածիչ մակերեսին, պարանոցին։ Իրեն հիվանդ է համարում մոտ մեկ տարի ։ Ցանի էլեմենտներն ունեն մեծանալու և միաձուլվելու հակում։ Ուղեկցող հիվանդություններ ՝ շաքարային դիաբետ, զարկերակային գերշճնշում ։ Նշում է նաև տեսողության վատթարացում բուժման կապակցությամբ ընդունած պլակվենիլի՝ հիդրօքսիքլորոքինի հետևանքով։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է ցանի առկայությունից, երբեմն քորից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ օղակաձև հանգույցիկներ, որոնք միաձուլվում են առաջացնելով օղակաձև վահանիկներ։ Գունավորումը ՝ մարմնագույն կամ վարդագույն։ Առկա է կենտրոնական հիպոպիգմենտացիա։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ՝ մանրաթիթեղային, փուխր
Ցանի տեղակայումը
Պարանոց, վերին վերջույթների տարածիչ մակերեսներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Առկա է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում։ Ժխտվել է վիրուսային հեպատիտների առկայությունը։ Կատարվել է դերմատոսկոպիկ հետազոտություն։Առկա են դեղնավուն-նարնջագույն կետեր, որոնք ներկայացնում են գրանուլեմատոզ ինֆիլտրատը։ Առկա են սպիտակամոխրագույն օջախներ, որոնք արտացոլում են կենտրոնական ատրոֆիան և էլաստինային թելերի կորուստը։ Հանգույցիկի եզրին առկա են գծային կամ ցանցավոր անոթներ ՝ արտացոլում են էրիթեմատոզ ֆոնը։ Պարանոցի շրջանից punch բիոպսիա՝ հիպերկերատոզ,ականթոզ, գրանուլոմաներ՝ կազմված լիմֆոցիտներից, պլազմատիկ բջիջներից և էլաստոտիկ թելեր կլանած հսկա բազմակորիզ բջիջներից։
Դիֆերենցիալ ախտորոշում
Օղակաձև կարմիր տափակ որքին, լիպոիդ նեկրոբիոզ, դիսկոիդ կարմիր գայլախտ, լեյշմանիոզ տարբեր ֆոտոդերմատոզներ
Նախնական ախտորոշումը
Օղակաձև էլաստոլիտիկ հսկա բջջային գրանուլոմա (Annular elastolytic giant cell granuloma)
Վիտամինոթերապիա
Պլակվենիլ, դոքսիցիկլին, նիացիանմիդ, Ֆոտոթերապիա
Տեղային բուժումը
Կլոբետազոլ քսուք, Cerave լոսիոն
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top