Ընդհանուր տվյալներ
Լենտիգինոզները (կամ լենտիգիններ, անգլ. lentigines) մաշկի վրա առաջացող փոքր, հստակ սահմաններով մուգ գունավորված բծեր են։ Դրանք առաջանում են մելանոցիտների (մաշկին գույն տվող բջիջների) քանակի ավելացման պատճառով և սովորաբար բարորակ են։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մաշկի վրա բազմաթիվ փոքր կամ միջին չափի շագանակագույնից մինչև մուգ շագանակագույն բծերի առաջացում։ Բծերի քանակի աստիճանական ավելացում։ Կոսմետիկ անհանգստություն՝ հատկապես դեմքի, պարանոցի, ձեռքերի կամ մարմնի բաց հատվածներում։ Երբեմն՝ ընտանեկան պատմություն նման բծերի առկայությամբ։ Սովորաբար ցավ, քոր կամ այրոց չեն լինում։
Հիվանդի գանգատները
Հիվանդը կարող է նաև բողոքել. սրտխփոցից կամ սրտի աշխատանքի խանգարումներից, շնչահեղձությունից, աճի կամ զարգացման առանձնահատկություններից, տեսողության կամ լսողության խնդիրներից, էնդոկրին խանգարումների ախտանիշներից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բիծ,
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Դեմք Պարանոց Կրծքավանդակ Մեջք Վերին և ստորին վերջույթներ Ձեռքերի և ոտքերի մակերեսներ Երբեմն՝ շրթունքներ և բերանի խոռոչի լորձաթաղանթ
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի և/կամ լորձաթաղանթների վրա բազմակի, հստակ սահմաններով, շագանակագույն հարթ պիգմենտային բծերի առկայություն՝ համապատասխան լենտիգինոզի կլինիկական պատկերին»։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պեպեններ (ephelides) Մելանոցիտային խալեր (melanocytic nevi) Café-au-lait բծեր Addison's Disease Peutz–Jeghers Syndrome LEOPARD Syndrome
Նախնական ախտորոշումը
Բազմակի լենտիգիոզ։
Վիտամինոթերապիա
Արևապաշտպան միջոցների մշտական օգտագործում (SPF 30–50+) Արևի ուղիղ ազդեցության սահմանափակում Մաշկաբանի պարբերական հսկողություն
Տեղային բուժումը
Hydroquinone պարունակող քսուքներ Tretinoin կամ այլ ռետինոիդներ Azelaic Acid Vitamin C պարունակող միջոցներ։Լազերային բուժում (Q-switched կամ picosecond լազերներ) Ինտենսիվ պուլսային լույս (IPL) Քիմիական պիլինգ Կրիոթերապիա։