Ընդհանուր տվյալներ
32 տարեկան,իգական սեռ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մասնագիտություն՝ գրասենյակային աշխատող, ուղեկցող հիվանդություններ՝ բացակայում են ,ալերգիկ անամնեզ՝ ոչ ծանրաբեռնված :Հիվանդը նշում է, որ մոտ 6 ամիս առաջ սկսել է զգալ ինտենսիվ քոր պարանոցի հետին մասում։ Սկզբում եղել է թեթև էրիթեմա, սակայն քորի պատճառով հաճախակի քորելու հետևանքով առաջացել է մաշկի հաստացում։ Քորը ուժեղանում է սթրեսային իրավիճակներում և երեկոյան ժամերին։ Ինքնուրույն կիրառել է խոնավեցնողներ՝ առանց էական արդյունքի։
Հիվանդի գանգատները
Ինտենսիվ, պարբերաբար սրվող քոր,մաշկի կոշտացում և մգացում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ,թեթև էրիթեմա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Լիխենիֆիկացիա ,հիպերպիգմենտացիա,Էքսկորիացիա
Ցանի տեղակայումը
Պարանոցի հետին մակերես
Եղունգների և մազերի ախտահարումը
առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր ՝նորմայի սահմաններում,դերմատոսկոպիս
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ,պսորիազ,ԿՏՈ,կոնտակտային դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Lichen simplex chronicus, սահմանափակ ձև
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային, սեդատիվ միջոցներ,
Տեղային բուժումը
ԳԿՍ ,Կալցինևրինի ինհիբիտորներ,խոնավցնող միջոցներ
