Ընդհանուր տվյալներ
Պացիենտ՝ արական սեռի, 50 տարեկան։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը կրում է քրոնիկ-ռեցեդիվող բնույթ(տեվողությունը 4-6 տարի)։ Դիտվել է ժամանակավոր ռեմիսիա թերապիայի ֆոնին, սակայն բուժման դադարից հետո արձանագրվել է սրացում։
Հիվանդի գանգատները
Պարբերական քոր, ցավոտություն, թարախային արտադրություն(էքսուդացիա), որը նկատվում է անկողնային պարագաների վրա։ Գրգռվածություն և անհանգստություն հագուստի հետ շփման հատվծում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Ֆոլիկուլյար պաստուլաներ(թարախաբշտիկներ) և էրիթեմատոզ պապուլաներ՝ տեղակայված մազարմատների շուրջը։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Սպիական ատրոֆիա(ցիկատրիցիկալ ալոպեցիա), թարախային կեղևներ, հեմոռագիկ էքսկորացիաներ։ Բնորոշ է «Tufted folliculitis» ֆենոմենը(մեկ ընդլայնված ֆոլիկուլյար անցքից մի քանի մազերի դուրս գալը«փնջաձև մազեր»)։
Ցանի տեղակայումը
Գլխի մազածածկ մասի ծոծրակային շրջան(Occipital region)։
Եղունգների և մազերի ախտահարումը
Մազաթափություն ախտահարված օջախներում՝ մազարմատների անդարձելի կորստով(սպիացման հետևանքով)։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Բակտերիոլոգիական ցանքս. Թարախային պարունակությունից ` Staphylococcus aureus-ի հայտնաբերում։ Դերմատոսկոպիա. Ֆոլիկուլյար հիպերկերատոզի, պերիֆոլիկուլյար Էրիթեմա և սպիական դաշտեր հայտնաբերում։
Դիֆերենցիալ ախտորոշում
1)Կտրոն լիխեն (Lichen planopilaris) 2) Գլխի մազածածկ մասի դիսկոյիդ կարմիր գայլախտ (DLE) 3) Կոնգլոբատ ակնե(Acne conglobata)։
Նախնական ախտորոշումը
Դեկալվիրացնող ֆոլիկուլիտ։
Վիտամինոթերապիա
Երկարատև համակարգային հակաբակտերիալ թերապիա։ Հակաբորբոքային թերապիա։
Տեղային բուժումը
Հակաբակտերիալ քսուքներ։ Տեղային բորբքումը նվազեցնելու համար։ Անտիսեպտիկ լուծույթներ և շամպուններ։
