Ընդհանուր տվյալներ
Պացիենտ՝ արական սեռի, 7 տարեկան։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկիզբ է առել մոտ 15 օր առաջ։ Առաջնային օջախը տեղակայված է եղել այտի շրջանում, որից հետո դիտվել է գործընթացի ինքնավարակում (աուտուինոկուլյացիա) և տարածվել դեմքի այլ հատվածներում։ կապը վնասվածքի կամ այլ ինֆեկցիոն հիվանդի հետ հստակեցված չէ։
Հիվանդի գանգատները
Մաշկի վրա ցանավորման առկայություն, թեթևակի քոր և դիսկամֆորտ ախտահարված շրջաններում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Ֆլիկտենաներ(փխրուն, բարակ պատերով բշտիկներ)՝ լցված սկզբում շճային, այնուհետև՝ շճա-թարախային էքսուդատով(Pustulae)։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Բնորոշ են մեղրագույն կեղևներ(crustae), որոնք ձևավորվել են ֆլիկտենաների պարունակության չորացման արդյունքում։Կեղևների տակ դիտվում են թաց, էրոզիվ մակերեսներ։
Ցանի տեղակայումը
Դեմքի շրջան (այտեր, քթի և բերանի շուրջ), վերջույթներ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարում չի դիտվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Բակտերիոսկոպիկ քննությամբ. Պարունակության մեջ ստրեպտակոկերի և ստաֆիլակոկերի հայտնաբերում։
Դիֆերենցիալ ախտորոշում
1)Հասարակ հերպես (Herpes simplex)2) մակերեսային միկոզներ 3) Բուլիոզ իմպետիգո։
Նախնական ախտորոշումը
Իմպետիգո(Impetigo vulgaris)
Վիտամինոթերապիա
Հաշվի առնելով տեղային բնույթը՝ համակարգային հակաբիոտիկներ ցուցված չեն։Խորհուրդ է տրվում հիգենայի խիստ պահպանում՝ վարակի հետագա տարածումը կանխելու համար։
Տեղային բուժումը
Արտաքին հակաբակտերիալ թերապիա. Մուպիրոցին(քսուք)։ Կեղևների մշակում անտիսեպտիկ լուծույթով։